EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Տասերորդ տուրի վերլուծություն
Friday, 27 July 2012
round10.jpgՋերմուկում ավարտին է մոտենում ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի հերթական փուլը: Այսօր կայացավ նախավերջին տուրը, որի ավարտից հետո մրցաշարի առաջատարը մնաց Չինաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը:









Կոներու-Մկրտչյան պարտիայում սկզբնախաղում Լիլիթն ունեցավ որոշ խնդիրներ, այնուհետև ստեղծված բարդույթները հաղթահարելու գործնթացում չկարողացավ գտնել դրությունը հավասարեցնելու ճիշտ ուղին և թույլ տվեց վրիպում, ինչից սպիտակներն օգտվեցին

Round-10-1.jpg

15…Ձc5?? (պետք էր խաղալ 15... 0-0 16.a3 Ձc5 16.Թg4 և այստեղ հայտնվում է h5! 17.Թd1 Ձd5 18.Ձc6 Ձc3! =) 16.Թg4 g6 17.Փh6 և սևերի դրությունն անհուսալի է

և իրացնելով առավելությունը` Կոներուն կարողացավ հասնել հաղթանակի:

Անչափ դիտարժան պայքարում ընթացավ Ջաո Սյուե – Ձյու Վենջուն պարտիան: Սկզբնախաղից հետո ստեղծվել էր բավականին բարդ դրություն երկկողմանի հնարավորություններով: Դիրքային սկզբունքներն սևերին հուշում էին, որ նրանք պետք է գործեն շատ ակտիվ և դիմեն կտրուկ գործողությունների: Ձյու Վենջունը հենց այդպես էլ գործեց և դրվագներից մեկում տեղաց զոհաբերությունների մի շղթա: Նշենք նաև, որ հետագա պայքարի ընթացում դիրքի գնահատականը մի քանի անգամ փոխվեց:

Round-10-2.jpg

32…Ձg4!? 33.f4 Նf4 34.Թh3 Նe4 35.Նe4 Ձf2 36.Նf2 Թf2 37.Աh1 Նf3 38.Թc8?? (անհրաժեշտ էր խաղալ 38.Թg2 Թg2 39.Աg2 Նc3 40.Ձb6 և անկախ այն բանից, որ սևերն ունեն առավել մեկ զինվոր, միևնույն է, ավելի նախնտրելի է սպիտակների դրությունը, սակայն ամբողջ պայքարը դեռ առջևում է) 38...Աh7 39.Ձd2 h3?? (սևերին հաղթելու համար անհրաժեշտ էր գտնել ընդամենը 1 քայլ` 39…Նd3 այժմ կա մահացու սպառնալիք Նd2 և պարզվում է, որ սևերը ստանում են հաղթած դրություն):
Սևերը չօգտվեցին ընձեռված հնարավորությունից, իսկ սպիտակներն էլ այլևս չսխալվեցին և կարճատև պայքարից հետո խաղն ավարտվեց Ջաո Սյուեի հաղթանակով:

Բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ Խուրցիձե-Մոնղոնթուլ պարտիան: Սկզբնախաղից հետո ստեղծվել էր հավասար դրություն: Փորձելով տիրել նախաձեռնությանը, սպիտակներն միջնախաղում զոհաբերեցին զինվոր և սկսեցին հանդել գալ խաղի ընթացքը թելադրողի դերում: Ճիշտ է՝ սևերն ունեին առավել մեկ զինվոր, սակայն նրանց չափազանց դրժար էր հաղթահարել ստեղծված բարդույթները և դրվագներից մեկում նրանք վրիպեցին, ինչից Խուրցիձեն անմիջապես օգտվեց և ստացավ բացարձակ հաղթած դրություն: Պարտիան իր տրամաբանական ավարտին հասցնելու համար սպիտակները պետք է կատարեին ընդամենը 1-2 ճշգրիտ քայլ, սակայն այդ ընթացքում էլ նրանք թույլ տվեցին անչափ կոպիտ սխալ, որը Մոնղոնթուլը չնկատեց:

Round-10-3.jpg

27.Փc4?? (հաղթած դրությունը պահպանելու համար պարզապես պետք էր խաղալ 27.Թc4 սպառնալով Փd3) 27...Ձd7 28.Փf4 Թc2 29.Նd2 Թd2?? (խաղալով 29... Թa4! սևերը կվերականգնեին նյութական հավասարությունը և այլևս չեին ունենա ոչ մի խնդիր) 30.Փd2 Ձc5 31.dc և շատ կարճ ժամանակ հետո սպիտակներն հեշտությամբ հաղթեցին:

Ճիշտ է կարճատև, սակայն բավականին լարված և հետաքրքիր ընթացք ունեցավ Դանիելյան-Լահնո պարտիան: Հենց սկզբնախաում սպիտակները փորձեցին մատային գրոհ սկսել մրցակցի արքայի վրա, սակայն Լահնոն արձագանքեց բավականին ճիշտ, կարողավավ ազատվել բոլոր սպառնալիքներից: Այնուհետև միջնախաղում սևերը զոհաբեցեցին նավակ և հավերժական շախի միջոցով խաղն ավարտեցին ոչ-ոքի:

Round-10-4.jpg


17...Նd6 18.Թd6 Թc3 19.Աb1 Թb4 20.Աa1 Թc3 21.Աb1 Թb4 22.Աa1 Թc3 1/2-1/2

Լարված պայքար չծավալվեց Հոու Յիֆան – Նադեժդա Կոսինցևա պարտիայում: Սկզբնախաղից հետո տիրում էր կատարյալ հավասար դրություն: Պատկերը չփոխվեց նաև միջնախաղում` երկու կողմերն էլ կիրառում էին դիրքին բնորոշ հնարքներ, իսկ գնահատականը շարունակում էր մնալ հավասար: Եվ մի պահ, այլևս չտեսնելով առավելության համար պայքարելու շարժառիթներ՝ կողմերը որոշեցին քայլերը կրկնել և հաշտություն կնքել:

Round-10-5.jpg


21...Փe6 22.Ձg5 Փd7 23.Ձf3 Փe6 24.Ձg5 Փd7 25.Ձf3 1/2-1/2

Ամենաերկարատևը ստացվեց Ռուան Լուֆեյ-Եկատերինա Կովալևսկայա պարտիան: Սկզբնախաղից հետո սևերին հաջողվել էր ամբողջությամբ հավասարեցնել դրությունը, այնուհետև միջնախաղում նրանք գործեցին ոչ լավագույն ձևով, ինչի արդյունքում սպիտակներին հաջողվեց ստանալ որոշակի առավելություն: Հետագա պայքարի ընթացքում տեղի ունեցան փոխանակություններ, և խաղը տեղափոխվեց վերջնախաղ, իսկ դիրքի գնահատականը, միանշանակ, սպիտակների օգտին էր: Սակայն այն պահին, երբ թվում էր, թե չինուհին կիրացնի առավելությունը, նա կատարեց անհաջող քայլ,

Round-10-6.jpg

43.a6? (այս քայլից հետո սպիտակները կորցրեցին առավելությունը, պետք էր խաղալ 43.Նc1 այնուհետև Ձc3 և փորձել d5 դաշտում տեղադրել փիղը` պահպանելով զգալի առավելություն),

իսկ Կովալևսկայան իր հերթին արձագանքեց շատ ճիշտ և կարողացավ կանխել մրցակցի սպառնալիքները: Արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի: 
 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation