EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Հարցազրույց Լիլիթ Մկրտչյանի հետ
Friday, 27 July 2012
interviewwithlilitmkrtchian.jpg
















Հարգելի Լիլիթ,  կրկին խաղում եք քաղաք Ջերմուկում Ձեզ համար շատ պատասխանատու մրցաշարում: Ասում են՝  Ջերմուկը շատ լավ է անդրադառնում Ձեր խաղի վրա, ինչի ապացույցն է Ձեր հաջող հանդես գալը այստեղ 2010 թվականին: Ինչում՞ն է գաղտնիքը:

Գեղեցիկ բնությունը, թարմ օդը եւ հաճելի մթնոլորտը նպաստում են լավ խաղին: Տեսնենք՝ ինչպես կստացվի այս անգամ:


Ձեր վերջին խաղերը մասնագետները շատ հետաքրքիր են համարում: Դուք կամ շատ ագրեսիվ եք խաղում, կամ շատ հանգիստ: Դա Ձեր խաղի ո՞ճն է, թե ցանկանու՞մ եք Ձեր խաղի մեջ նորություններ ավելացնել:  

Կարծում եմ՝ դա կապ ունի տրամադրության հետ: Լինում է մարտական տրամադրվածություն, ինչպես նաեւ ավելի հանգիստ եմ լինում:

Գիտեմ, որ բավականին ժամանակ եք հատկացրել այս մրցաշարին պատրաստվելու համար: Ի՞նչ հիմնական նպատակ եք դրել Ձեր առջեւ եւ ի՞նչ սպասումներ ունեք այս մրցաշարից:

Ամենագլխավորը ցույց տալ գեղեցիկ խաղ եւ մրցել ուժեղների հետ:

Կարծում եմ համամիտ եք, որ Գրան Պրիի մրցաշարերին մասնակցում են ուժեղագույն եւ արժանի շախմատիստները: Իսկ Դուք ու՞մ եք համարում ֆավորիտ:


Կարծում եմ շատ բան է կախված, թե ինչ մարզավիճակում են բարձր վարկանիշով մասնակիցները:

Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ: Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:

Բարիություն, անկեղծություն, բարյացակամություն: Ահա այս նույն հատկանիշները կուզենայի տեսնել աշխարհի չեմպիոնի մեջ, ինչպես նաեւ համեստությունը:
 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation