EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Հարցազրույց Ձյու Վենջունի հետ
Saturday, 21 July 2012
InterviewwithJuwenjun.jpg














Հարգելի  Ձյու Վենջուն, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստանի մասին: Արդյո՞ք Ձեզ դուր է գալիս Ջերմուկ քաղաքը:

Առաջին անգամ եմ Ջերմուկում: Քաղաքը շատ գեղեցիկ է, մարդիկ անչափ բարի են: Դա մեծ պատիվ է ինձ համար, որ ես խաղում եմ այստեղ: Ինձ իսկապես շատ է դուր եկել քաղաքը:
 

Դուք միշտ մասնակցում եք Գրան - պրի մրցաշարերին: Ըստ փորձագետների դուք բավական հաջող եք հանդես եկել Նալչիկում:  Որ Գրան Պրի մրցաշարից եք տպավորված ավելի:

Յուրաքանչյուր Գրան Պրի բարձր մակարդակի միջոցառում է: Կազմակերպիչները բարեհամբույր են: Պետք է ասեմ, որ Ջերմուկը խորը տպավորություն է թողել ինձ  վրա: Շախմատը սիրված խաղ է այստեղ:
 
Դուք լա՞վ եք պատրաստվել այս մրցաշարին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

Ես շատ լուրջ պատրաստվել եմ այս մրցաշարին: Յուրաքանչյուր խաղ կարեւոր է ինձ համար: Ինչ վերաբերվում է ինձ, ցանկացած արդյունք ընդունելի է, քանի որ ես ամեն ինչ արել եմ:

Բոլոր Գրան Պրի մրցաշարերի մասնակիցները բավական ուժեղ են: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասնակիցների մասին: Դուք կարծում եք նրանք ֆավորիտներ են:

Այս մրցաշարի մասնակիցները բավական ուժեղ են տարբեր մասնագիտական գծերով: Կարծում եմ՝ բոլորն էլ ուժեղ են յուրովի եւ ունեն մեծ փորձ: Ես կարող եմ շատ բան սովորել նրանցից:
 
Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ: Ինչպիսին է աշխարհի չեմպիոնը:
 
Ամենից շատ մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունը:
Աշխարհի չեմպիոնը մեծ տաղանդի տեր շախմատիստ է եւ հրաշալի պարտիաներ է խաղում: Դա նպաստում է, որ ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում շախմատով:

 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation