EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Յոթերորդ տուրի վերլուծություն
Wednesday, 25 July 2012
round7.jpgԱվարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 7-րդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Ձյու Վենջյունը:










Կազմակերպիչներին և առհասարակ շախմատասերներին ուրախացրեց Նինո Խուրցիձեն, ով ասյօր սև խաղաքարերով հաղթեց Եկատերինա Կովալևսկայային և տարավ այս մրցաշարում իր անդրանիկ հաղթանակը: Խաղացված պարտիայում սևերին հենց սկզբնախաղում հաջողվեց հավասարեցնել դրությունը, այնուհետև նրանք հետզհետե տիրեցին նախաձեռնությանը,

Round-7-1.jpg

24.a4? (Այս քայլից հետո սպիտակները կարելի է ասել վայր են դնում զենքերը և նախաձեռնությունն ամբողջությամբ անցնում է սևերի կողմը, իսկ դիրքային պայքարն էլ դառնում է միակողմանի: Պետք էր խաղալ 24.Թd5 Թc7 25.Նab1 և ամբողջ պայքարը դեռ առջևում է),

իսկ վերջում էլ, օգտվելով մրցակցի վրիպումներից, սևերը կարողացան խաղն ավարտել իրենց օգտին:

Round-7-2.jpg

26.Նe4? Ձa6! 27.Թd1 Ձc5 28.f3 (եթե 28.Նee1 e4! և սևերի առավելությունը վճռական է) 28…Ձe4 29.fe Թb4 0-1



Բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ Կոսինցևա-Կոներու պարտիան, որտեղ սկզբնախաղից հետո սևերը չունեին բացարձակապես ոչ մի խնդիր, և արդեն մի քանի քայլ հետո, երբ Կոսինցևան կիրառեց ոչ այդքան հաջող մտահղացում, Կոներուի առավելությունը կարող էր դառնալ բացահայտ: Սակայն Կոներուն ոչ միայն չօգտագործեց այդ հնարավորությունը, այլ նաև մի քանի քայլ հետո գործեց անհաջող, բաց թողեց տակտիկական հարվածներ, ինչի արդյունքում ի վերջո պարտվեց:

Round-7-3.jpg

28…Ձf5?? (պետք էր պարզապես փիղը փախցնել հարվածի տակից և խաղալ 28...Փf5) 29.Ձe6 fe 30.Թe6!! Ձd4 31.Թg8 Աe7 32.Թg7 Աe6 33.Թd4 Փd2 34.Թd2 Թh8 35.Թe3 Աf7 և կրկին գեղեցիկ հարված

Round-7-4.jpg

36.Փg6 Աg6 37.Թg4 Աh6 38.Թh3 Աg7 39.Թd7 Աg6 40.Թe6 1-0


Զավեշտալի ավարտ ունեցավ Ռուան Լուֆեյ – Էլինա Դանիելյան պարտիան: Ողջ պարտիայի ընթացքում դրությունը գրեթե հավասար էր, երբեմն մի փոքր ավելի հաճելի էր սպիտակների դրությունը: Եվ երբ պարտիայի վերջնամասում կողմերը կրկնում էին քայլերը, արդեն 3-րդ անգամ կրկնվելու ժամանակ

Round-7-5.jpg

27…Նee8 28.Ձc7 Նe7 29.Ձd5 Նee8 30.Ձc7 Նe7 31.Ձd5

 Էլինան ինչպես որ կարգն է փաստաթղթի վրա գրանցում է կատարվող քայլը (31...Նee8) և հրավիրում մրցաշարի գլխավոր մրցավար Արմեն Նիկողոսյանին, որպեսզի նա արձանագրի ոչ-ոքի արդյունքը: Այդ ժամանակ, զարմացած չինունին (ով հավանաբար ուշադիր չէր եղել դիրքի կրկնվելու հարցում) նայում է մրցավարին և հայտարարում, որ ինչու պետք է լինի ոչ-ոքի, եթե ինքը ցանկանում է շարունակել խաղալ: Ավելի զարմացած Դանիելյանն ասում է, որ դա ոչ թե իր ցանկությունն  է, այլ դրությունը 3 անգամ կրկնվել է, ուստի պետք չե զարմանալ արդյունքի վրա: Չինուհուն նույնը բացատրում է նաև մրցավարը և միայն այն ժամանակ, երբ նաև Ռուան Լուֆեյն է հասկանում, որ ամեն ինչ օրենքների սահմաններում է և իսկապես դրությունը 3-րդ անգամն է կրկնվում, կողմերը հաշտություն են կնքում:

Հոու Յիֆան-Ջաո Սյուե պարտիայում սկզբնախաղից հետո սևերին հաջողվել էր հավասարեցնել դրությունը: Այնուհետև աշխարհի չեմպիոնուհին միջնախաղում գործեց բավականին հետաքրքիր և օգտվելով մրվակցի ոչ այդքան հաջող արձագանքից՝ կարողացավ ստանալ որոշակի առավելություն: Սակայն հետագայում, երբ խաղատախտակի վրա ստեղծվել էր դիրքի կրիտիկական պահը, սպիտակները թույլ տվեցին վրիպում, ինչից էլ Ջաո Սյուեն օգտվեց և հավերժական շախի միջոցով կարողացավ խաղն ավարտել ոչ-ոքի:

Round-7-6.jpg

25.Նh1? (զգալի առավելության էր տանում հետևյալ տարբերակը. 25.Նac1 Նe7 26.Փe5 Նe5 27.dc Նd1 28.Նd1 bc 29.Նd7) 26...Նe7 27.dc Նc6 28.Նd1 Ձg6 29.Փg5 Նe5 30.Նd8 Աf7 31.f4 Նc3 32.Աf2 Նc2 33.Աf3 Նc3 34. Աf2 Նc2 35. Աf3 Նc3 1/2-1/2

Եկատերինա Լահնո-Ձյու Վենջյուն պարտիայում դեռ սկբնախաղից հետո դրությունը մշտապես սպիտակների օգտին էր: Սպիտակներն երկու անգամ չօգտագործեցին հստակ առավելության տանող ուղիները, իսկ երբ արդեն վերջնամասում էլ թույլ տվեցին վրիպում, ամբողջ առավելությունը կորավ և կոնկրետ քայլերից հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի:

Round-7-7.jpg

26.Ձe5? (Ճիշտ է՝ առավելության մեծ մասն արդեն իսկ կորցված է, սակայն գոնե այստեղ պետք էր խաղալ ավելի հստակ. 26.cb Թb6 27.Թa2 Աh8 28.Ձe5 Ձe5 29.Փe5 Փe5 30.Նe5 պահպանելով հաղթելու որոշ հնարավորություններ) 26…Ձe5 27.Փe5 bc 28.Թc4 Նf7 29.h3 Փe5 30.Նe5 Թd1 31.Աh2 Թd6 32.f4 Աg7 33.Թc5 Թc5 34.Նc5 Նf4 1/2-1/2

Մոնղոնթուլ-Մկրտչյան  պարտիայում սկզբնախաղից հետո փոքր-ինչ հաճելի էր սևերի դրությունը: Վստահ կարելի է ասել, որ մի քանի դեպքերում նրանք կարող էին գործել ավելի եռանդուն,

Round-7-8.jpg

10...Փc5 (10...Փd6!? 11.g3 0-0 և սպիտակներն ունեն խնդիրներ կապված զարգացման հետ),

սակայն Լիլիթը գործում էր բավականին ապահով, առանց որևէ բարդությունների: Իսկ երբ խաղի միջնամասում տեղի ունեցան որոշ փոխանակումներ, այդ ամենից հետո Մոնղոնթուլի դրությունը բարելավվեց, և որոշակի պայքարից հետո մրցակիցները խաղն ավարտեցին հաշտությամբ:

Round-7-9.jpg

27.Ձb4 Ձc6 28.Ձa2 Ձe7 29.Ձb4 Ձc6 30.Ձa2 Ձe7 1/2-1/2




 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation