EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Հարցազրույց Համփի Կոներուի հետ
Thursday, 26 July 2012
interviewwithhumpykoneru.jpg
















Հարգելի Համփի Կոներու, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում: Արդյոք Ձեզ դուր է գալիս Ջերմուկ քաղաքը:

Սա իմ առաջին այցն է այս երկիր: Ինձ անչափ դուր է գալիս Ջերմուկի գեղեցիկ լեռները եւ հաճելի մթնոլորտը:


Լինելով աշխարհի փոխչեմպիոնուհի, քո երկրպագուները ակնկալում են բարձր արդյունքներ  Ձեզնից: Ըստ մասնագետների դուք բավական հաջող եք հանդես եկել Կազանում: Ի՞նչն էր պատճառը Ձեր գերազանց խաղի:

Անկեղծ ասած, մինչեւ Կազանի Գրան Պրի մրցաշարը, ես մասնակցել էի Բաթումիում կայանալիք աշխարհի կանանց արագ եւ բլից առաջնություններին: Կարծում եմ, դա ինձ օգնեց լավ մարզավիճակում լինել:

Ի՞նչ հիմնական նպատակ եք դրել Ձեր առջեւ այս անգամ եւ ի՞նչ սպասումներ ունեք այս մրցաշարից:

Ես չեմ ուզում մտահոգվել լավ արդյունքի համար: Ես պարզապես ուզում է խաղալ լավ շախմատ:

Կարծում եմ համամիտ եք, որ Գրան Պրիի մրցաշարերին մասնակցում են ուժեղագույն եւ արժանի շախմատիստները: Իսկ Դուք ու՞մ եք համարում ֆավորիտ:

Յուրաքանչյուր մասնակից ունի իր առանձնահատկությունը, եւ մրցաշարն ունի բավականին ուժեղ կազմ:

Հետաքրքիր է իմանալ աշխարհի փոխչեմպիոնուհու կարծիքը, թե «Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ:


Ինձ մարդկանց մեջ դուր է գալիս ազնվությունը, հումորն ու ժպտացող դեմքերը:
 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation