Sunday, 29 July 2012 Նա հաղթող ճանաչվեց ոչ միայն Կանանց Գրան Պրիին (Ջերմուկ 2012), այլ նաեւ Գրան Պրի մրցաշարերի այս շարքի:
Подробнее.. |
Saturday, 28 July 2012 Արդեն շախմատային խաղաք դարձած Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարերի հերթական փուլը: Համար և անզիջում պայքարի արդյունում մրցաշարի միանձնյա հաղթող հռչակվեց Չինաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը: 2-4 տեղերը բաժանեցին համապատասխանաբար Նադեժդա Կոսինցևան, Կատերինա Լահնոն և Համփի Կոներուն:
Подробнее.. |
Saturday, 28 July 2012
Հարգելի Էլինա, ուրախ ենք, որ կրկին խաղալու եք Հայաստանում, հարազատ
Ջերմուկում: Օգնու՞մ է արդյոք Ջերմուկի բնությունը Ձեր ստեղծագործական
աշխատաքնին:
Հայրենիքում խաղալ, իհարկե, միշտ էլ հաճելի է, բայց եւ մեծ
պատասխանատվությունն է: Ջերմուկում բնությունը շատ գեղեցիկ է, օդը մաքուր
է, բայց ինձ մի քանի օր է հարկավոր, որպեսզի հարմարվեմ: Խաղալ 2000 մետր
բարձրության վրա գտնվող քաղաքում այնքան էլ հեշտ չէ:
Подробнее.. |
Saturday, 28 July 2012
Հարգելի Նադեժդա, գիտեմ, որ սա Ձեր առաջին այցը չէ Հայաստան: Ջերմուկում մենք Ձեզ տեսել ենք նաեւ 2010 թվականին: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Ջերմուկում եւ արդյո՞ք այստեղի բնությունը ազդում է Ձեր տրամադրության վրա:
Երկու տարի առաջ ես եկել էի Ջերմուկ քույրիկիս հետ եւ առանց խորը մտածելու կրկին կայցելեի այս գեղեցիկ քաղաքը: Ինձ ուղղակի հրաշալի եմ զգում: Բնությունը, կլիման, լեռնային թարմ օդը անկասկած ազդում են իմ տրամադրության վրա:
Подробнее.. |
Friday, 27 July 2012 Ջերմուկում ավարտին է մոտենում ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի հերթական
փուլը: Այսօր կայացավ նախավերջին տուրը, որի ավարտից հետո մրցաշարի
առաջատարը մնաց Չինաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը:
Подробнее.. |
Friday, 27 July 2012
Հարգելի Լիլիթ, կրկին խաղում եք քաղաք Ջերմուկում Ձեզ համար շատ պատասխանատու մրցաշարում: Ասում են՝ Ջերմուկը շատ լավ է անդրադառնում Ձեր խաղի վրա, ինչի ապացույցն է Ձեր հաջող հանդես գալը այստեղ 2010 թվականին: Ինչում՞ն է գաղտնիքը:
Գեղեցիկ բնությունը, թարմ օդը եւ հաճելի մթնոլորտը նպաստում են լավ խաղին: Տեսնենք՝ ինչպես կստացվի այս անգամ:
Подробнее.. |
Friday, 27 July 2012 Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 9-րդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակում իրավիճակը փոխվեց և միանձնյա առաջատար դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանը: Ուրախությամբ նշենք նաև, որ այս տուրից հետո Ձյու Վենջյունը լրացրեց տղամարդկանց միջազգային գրոսմայստերի նորմա, իսկ Ռուան Լուֆեյը՝ տղամարդկանց միջազգային վարպերի նորմա, ինչի առթիվ շնորհավորում ենք շնորհալի շախմատիստուհիներին:
Подробнее.. |
Thursday, 26 July 2012
Հարգելի Համփի Կոներու, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում: Արդյոք Ձեզ դուր է գալիս Ջերմուկ քաղաքը:
Սա իմ առաջին այցն է այս երկիր: Ինձ անչափ դուր է գալիս Ջերմուկի գեղեցիկ լեռները եւ հաճելի մթնոլորտը:
Подробнее.. |
Thursday, 26 July 2012 Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 8-րդ տուրը: Միանգամից ասենք, որ այս տուրն աչքի ընկավ մասնակիցների անչափ կոպիտ վրիպումներով: Խաղացված 8 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է, առաջատարներն են Չինաստանի ներկայացուցիչներ Ձյու Վենջյունն ու Հոու Յիֆանը:
Подробнее.. |
Wednesday, 25 July 2012
Հարգելի Նինո, գիտեմ, որ բազմաթիվ անգամ եղել եք Հայաստանում: Ինչպիս՞ին են Ձեր տպավորությունները մեր երկրի մասին եւ ինչպե՞ս եք Ձեզ զգում Ջերմուկում:
Ես իսկապես շատ եմ եղել Հայաստանում: Ինձ շատ է դուր գալիս հիանալի եւ հյուրընկալ Հայաստանը եւ ես միշտ մեծ հաճույքով եմ գալիս այստեղ: Քաղաք Ջերմուկը, իհարհե, շատ գեղեցիկ է, բայց ինձ համար մի փոքր բարձր է:
Подробнее.. |
Wednesday, 25 July 2012 Ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 7-րդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Ձյու Վենջյունը:
Подробнее.. |
Monday, 23 July 2012
Եկատերինա, անչափ ուրախ ենք տեսնել Ձեզ Հայաստանում: Ինչպիս՞ին են ձեր տպավորությունները Ջերմուկի մասին:
Անչափ տպավորիչ են գեղեցիկ բնությունը եւ մաքուր օդը: Ինձ այստեղ շատ է դուր գալիս:
Подробнее.. |
Monday, 23 July 2012 Ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 6-րդ տուրը: Միանգամից ասենք, որ այսօր մենք չնկատեցինք չափազանց լարված պայքար, և տուրի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը շարունակեց գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Ձյու Վենջյունը:
Подробнее.. |
Sunday, 22 July 2012
Հարգելի Ռուան Լուֆեյ, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում: Ձեզ հաջողվե՞լ է տեսնել Ջերմուկի տեսարժան վայրերը:
Ինձ անչափ դուր է գալիս մաքուր օդը, անվերջ սարերն ու անտառները: Հուսով եմ՝ ինձ դեռ հնարավորություն կընձեռնվի տեսնել Ջերմուկի տեսարժան վայրերը:
Подробнее.. |
Sunday, 22 July 2012
Հարգելի Հոու Յիֆան, ես գիտեմ, որ սա Ձեր առաջին այցը չէ ոչ միայն
Հայաստանում, այլ նաեւ Ջերմուկում: Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները այս
անգամ:
Այո, ես եղել եմ Ջերմուկում կանանց Գրան պրիին 2010 թվականին եւ եղել եմ
Երեւանում աշխարհի աղջիկների առաջնությունանը 2006 թվականին: Այս անգամ ես
նկատեցի, որ Ջերմուկ մեծ փոփոխության է ենթարկվել: Բավականին նորակառույց
շենքեր կան, զգալի բարեփոխումներ են կատարվել ճանապարհներին եւ այլն: Ինձ
իսկապես դուր է գալիս այս վայրը բնությամբ, թարմ եւ մաքուր օդով ու բարի
մարդկանցով:
Подробнее.. |
Sunday, 22 July 2012 Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 5-րդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Ձյու Վենջյունը:
Подробнее.. |
Saturday, 21 July 2012
Հարգելի Ձյու Վենջուն, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Հայաստանի մասին: Արդյո՞ք Ձեզ դուր է գալիս Ջերմուկ քաղաքը:
Առաջին անգամ եմ Ջերմուկում: Քաղաքը շատ գեղեցիկ է, մարդիկ անչափ բարի են:
Դա մեծ պատիվ է ինձ համար, որ ես խաղում եմ այստեղ: Ինձ իսկապես շատ է դուր
եկել քաղաքը:
Подробнее.. |
Saturday, 21 July 2012 Ավարտվեց կանանց Գրան-Պրի մրցաշարի 4-րդ տուրը,և խաղացված 4 տուրերից հետո 3.5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Չինաստանի ներկայացուցիչ Ձյու Վենջյունը:
Подробнее.. |
Friday, 20 July 2012
Եկատերինա, անչափ ուրախ ենք տեսնել Ձեզ Հայաստանում: Ինչպիս՞ին են ձեր տպավորությունները մեր երկրի մասին, եւ ինչպե՞ս եք Ձեզ զգում Ջերմուկ քաղաքում:
Հայաստան ես միշտ ժամանում եմ մեծ հաճույքով: Վաղուց ցանկություն ունեի այցելել Ջերմուկ քաղաքը: Ուրախ եմ, որ դա ինձ հաջողվեց:
Подробнее.. |
Friday, 20 July 2012 Ջերմուկում ավարտվեց կանանց Գրան-Պրի մրցաշարի երրորդ տուրը: Խաղացված 3 տուրերից հետո 2.5-ական միավորներով մրցաշարի առաջատարներն են Չինաստանի ներկայացուցիչներ Ձյու Վենջյունն ու Ռուան Լուֆեյը:
Подробнее.. |
Wednesday, 18 July 2012 Ջերմուկում շարունակվում է ընթանալ ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը: Երկրորդ տուրում մենք ականատես եղանք բավականին լարված և անզիջում պայքարի: Բոլոր 6 պարտիաներն ունեցան արդյունավետ ավարտ:
Подробнее.. |
Wednesday, 18 July 2012 Ջերմուկում մեկնարկեց կանանց Գրան-Պրի մրցաշարերի հերթական փուլը: Հուլիսի 17-ին ժամը 15:00-ին մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանն ազդարարեց խաղերի մեկնարկը: Իսկ 1-ին քայլը կատարելու պատվավոր հնարավորությունը տրվեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին:
Подробнее.. |
Tuesday, 17 July 2012 Հուլիսի 16-ին Հայաստանի հրաշալի քաղաք Ջերմուկում մեկնարկեց կանանց Գրան-Պրի մրցաշարերի հերթական` 5-րդ փուլը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն իրենց ներկայությամբ պատվեցին և մասնակիցներին ողջունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Հյուրերի մեջ էին նաև §Գլոբալ չեսս¦ կազմակերպության նախագահ Ջեֆրի Բորգը և աշխարհի հնգակի չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին: Նշենք նաև, որ տիկին Գափրինդաշվիլին ամբողջ պայքարի ընթացքում կգտնվի Ջերկումում և էլ ավելի կջերմացնի այս հիասքանչ մթնոլորտը: Իսկ վիճակահանությունն անցկացնելու համար, բացման արարողության տոնական միջոցառման ընթացքում խոսք տրվեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանին: Առաջին տուրի մեկնարկը կազդարարվի հուլիսի 17-ին ժամը 15:00-ին:
Подробнее.. |
Friday, 13 July 2012 Ջերմուկ բառն առաջացել է «ջերմ» բառից, որը թարգմանաբար նշանակում է տաք: Ջերմուկ քաղաքը գտնվում է Երևանից 170կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից 2080մ բարձրության վրա: Իր բնական գեղեցկությունից բացի Ջերմուկը կարևորվում է նաև իր պատմական և հոգևոր նշանակությամբ: Քաղաքի շրջակայքում գտնվում են 10-13-րդ դարերի եկեղեցիներ և վանքեր, որոնցից են օրինակ Գնդեվանքը, Սուրբ Աստվածածինը, Նորավանքը, Թանահատը և այլն: Զարմանալի չէ, որ Ջերմուկը 2 հազարամյակ շարունակ եղել է Հայաստանի Արքունի հանգստավայրը:
Այսօր Ջերմուկը դարձել է տուրիստական կենտրոն: Բարեհաճ կլիման և բլրաշատ բնությունը լրացնում են իդեալական հանգստավայրի պատկերը:
Подробнее.. |
Friday, 13 July 2012 ՖԻԴԵ-ի կանանց գրան պրի մրցաշարի ժամանակացույցը հետեւյալն է.
Ջերմուկ, Հայաստան 16 հուլիս - 29 հուլիս
2012թ.
|
1-ին օր. Ժամանում եւ բացման արարողություն
|
16.07.2012
|
2-րդ օր՝ Տուր 1
|
17.07.2012
|
3-րդ օր՝ Տուր 2
|
18.07.2012
|
4-րդ օր՝ Տուր 3
|
19.07.2012
|
5-րդ օր՝ Տուր 4
|
20.07.2012
|
6-րդ օր՝ Տուր 5
|
21.07.2012
|
7-րդ օր՝ Տուր 6
|
22.07.2012
|
8-րդ օր՝
Ազատ օր
|
23.07.2012
|
9-րդ օր՝ Տուր 7
|
24.07.2012
|
10-րդ օր՝ Տուր 8
|
25.07.2012
|
11-րդ օր՝ Տուր 9
|
26.07.2012
|
12-րդ օր՝ Տուր 10
|
27.07.2012
|
13-րդ օր՝ Տուր 11 եւ փակման արարողություն
|
28.07.2012
|
14-րդ օր՝ մեկնում
|
29.07.2012
|
|
Подробнее.. |
Thursday, 12 July 2012 ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրին դա մրցաշարերի մի շարք է, որը կազմակերպվում է ՖԻԴԵ-ի և Գլոբալ Չեսս-ի կողմից: Երկու տարվա ընթացքում, տարբեր երկրներում, պետք է անցկացվի 6 մրցաշար` յուրաքանչուր տարի 3-ական:
Սա նախադեպը չունեցող մրցաշարերի շարք է, որը հիանալի խթան է հանդիսանում շախմատային աշխարհի համար:
ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրին արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում: Նախորդ անգամ այն նույնպես անցկացվեց Ջերմուկում՝ 2010թ-ին: http://jermuk2010.fide.com/
2009-ին նույնպես անցկացվել է Գրան Պրի մրցաշար Ջերմուկում, սակայն տղամարդկանց: http://jermuk2009.fide.com/
Подробнее.. |
|