EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Իններորդ տուրի վերլուծություն
Friday, 27 July 2012
round9.jpgՋերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 9-րդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակում իրավիճակը փոխվեց և միանձնյա առաջատար դարձավ Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանը: Ուրախությամբ նշենք նաև, որ այս տուրից հետո Ձյու Վենջյունը լրացրեց տղամարդկանց միջազգային գրոսմայստերի նորմա, իսկ Ռուան Լուֆեյը՝ տղամարդկանց միջազգային վարպերի նորմա, ինչի առթիվ շնորհավորում ենք շնորհալի շախմատիստուհիներին:




Անչափ գեղեցիկ ընթացք և բավականին ուսանելի վերջաբան ունեցավ Ռուան Լուֆեյ-Ջաո Սյուե պարտիան: Սկզբնախաղից հետո ստեղծվել էր բավականին բարդ դրություն, և մի պահ սևերը թույլ տվեցին վրիպում, որից սկիտակներն անմիջապես օգտվեցին և կիրառեցին գեղեցիկ տակտիկական հնարք:

Round-9-1.jpg


19…d6? (պետք էր խաղալ 19…Նfe8! 20.Փc5 d6 21.Փe3 Փb7 22.Ձf6 Փf6 23. Փb7 Փa1 24.Նa1 Նe3! 25.fe Թe3 26.Թe3 Նe3 =) 20.Ձc5 dc 21.Թa5 և սպիտակները ստացան զգալի առավելություն: Հետագայում սևերը թույլ տվեցին ևս մեկ արդեն կոպիտ վրիպում, որից հետո սպիտակների դրությունը վերածվեց պարզապես հաղթածի, իսկ վերջնախաղում էլ Ռուան Լուֆեյը կիրառեց անչափ գեղեցիկ, ուսանելի հնարք

Round-9-2.jpg

48.Նf6 Աf6 49.Աd6 1-0 և պարզվում է, որ սևերի արքան շատ շուտով գտնվելու է ցուգցվանգում:

Լարված պայքարում ընթացավ նաև Կոսինցևա-Դանիելյան պարտիան: Սկզբնախաղից հետո տիրում էր հավասար դրություն: Այնուհետև սևեևը թույլ տվեցին կոպիտ վրիպումներ, որոնցից Կոսինցևան օգտվեց և ստացավ բացահայտ առավելություն: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ դեռ առջևում է: Չտեսնելով առավելության տանող ուղին՝ սպիտակները ետ վերադարձրեցին թագուհին` փորձելով ստանալ մի փոքր հաճելի վերջնախաղ, և հենց այդպես էլ ստացվեց:

Round-9-3.jpg

35…Նd8 (ավելի ճիշտ կլիներ խաղալ 35...Նc5 36.Թe8 Աg7 37.Փd6 Նd5 և միանշանակ կարելի է ասել, որ արդեն սևերն են պայքարում առավելության համար) 36.Թd8 Փ d8 37.Նd8 Աg7 =

Իսկ ամենավերջում, երբ բոլորին թվում էր խաղը շուտով կավարտվի ոչ-ոքի, Էլինան թույլ տվեց դիրքային մի քանի վրիպումներ: Իսկ ահա Կոսինցևան էլ օգտվեց մրցակցի վրիպումներից  և կարողացավ խաղն ավարտել իր հաղթանակով:


Եկատերինա Կովալևսկայա-Հոու Յիֆան պարտիայում սկզբնախաղից հետո չինուհին փորձեց սրել խաղը և գործեց բավականին ակտիվ, սակայն ոչ այդքան հաջող, իսկ սպիտակներն էլ խաղացին շատ ճիշտ և կարողացան ստանալ զգալի առավելություն: Այնուհետև Կովալևսկայան գործեց բավականին անվստահ,

Round-9-4.jpg


29.Թe3? (պետք էր խաղալ 29.c5 bc 30.bc Ձf4 31.Թc2 և սպիտակների առավելությունն ակնհայտ է)

ոչ միայն հետզհետե բաց թողեց առավելությունը, այլ նաև մի քանի քայլի ընթացքում ստացավ շատ ծանր, գրեթե պարտված դրություն: Երբ կողմերը գտնվում էին երկկողմանի ցայտնոտում, դրվագներից մեկում սպիտակներն ունեցավ խաղը փրկելու հնարավորություն, սակայն նրանք դա չնկատեցին, իսկ աշխարհի չեմպիոնուհին այլևս չվրիպեց և տարավ տպավորիչ հաղթանակ:

Դիտարժան պայքարում ընթացավ Լահնո-Խուրցիձե պարտիան: Սկզբնախաղից հետո, երբ ստեղծվել էր հավասար դրություն, ուկրաինացի շախմատիստուհին զոհաբերեց զինվոր՝ փորձելով տիրել նախաձեռնությանը: Խուրցիձեի ոչ այդքան հաջող արձագանքից հետո Լահնոին հաջողվեց հասնել իր նպատակին, սակայն ամենակարևոր պահին, երբ արդեն պետք էր գործել շատ հստակ, սպիտակները վրիպեցին:

Round-9-5.jpg


23.Թb6? (23.Փc6! Նa1 24.Նa1 bc 25.Թb6 Փd7 26.Նa7 e4 27.Փd2 և սպիտակներն ունեն վճռորոշ առավելություն)
Օգտվելով այն բանից, որ Լահնոն չնկատեց հաղթանակի տանող ուղին, սևերին հաջողվեց փրկել դրությունը և որոշակի քայլերից հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի:

Հետաքրքիր ընթացք ունեցավ նաև Մոնղոնթուլ-Կոներու պարտիան: Սկզբնախաղում Կոներուն կիրառեց բավականին ակտիվ, տեսական տարբերակ: Պարզվեց, որ դիրքի սկզբունքների և բոլոր նրբությունների մասին տեղյակ էր նաև Մոնղոնթուլը: Նա արձագանքեց շատ ճիշտ, կարողացավ ստանալ որոշակի առավելություն, սակայն ի զարմանս շատերին, երբ խաղատախտակի վրա ստեղծված դրությունը գնահատվում էր սպիտակների զգալի առավելությամբ` Մոնղոնթուլը նախնտրեց կրկնել դրությունը և խաղն ավարտել ոչ-ոքի:

Round-9-6.jpg


24.Փg5 Աf8 25.Փe3 (այստեղ կարելի էր ուղակի խաղալ 25.Փc2 g6 26.h5! պահպանելով հաղթանակի իրական հնարավորություններ) 25...Աe7 26.Փg5 Աf8 27.Փe3 Աe7 28.Փg5 1/2-1/2

Բավականին հետաքրքիր պայքարում ընթացավ նաև Լիլիթ Մկրտչյան-Ձյու Վենջուն պարտիան: Սկզբնախաղից հետո դրությունը գնահատվում էր հավասար, և մի պահ չինուհին սկսեց գործել շատ ակտիվ, բայց ոչ այդքան հաջող, որից հետո սպիտակներին հաջողվեց ստանալ որոշակի առավելություն: Իսկ այն պահին, երբ արդեն պետք էր գործել շատ հստակ, Լիլիթը չգտավ ճիշտ շարունակությունը, ինչից հետո դրությունը հավասարվեց:

Round-9-7.jpg

19.h5? (պետք էր խաղալ 19.Թe3! Թe7 20.Ձe4 Ձe4 21.Թe4 և պարզվում է, որ սևերն ունեն բավականին լուրջ խնդիրներ)

Հետագայում չինուհին գործեց շատ ճիշտ, վերականգնեց դիրքի հավասարակշռությունը և որոշակի պայքարից հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի:
 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation