Հարցազրույց Լիլիթ Մկրտչյանի հետ |
Friday, 27 July 2012 |
Հարգելի Լիլիթ, կրկին խաղում եք քաղաք Ջերմուկում Ձեզ համար շատ պատասխանատու մրցաշարում: Ասում են՝ Ջերմուկը շատ լավ է անդրադառնում Ձեր խաղի վրա, ինչի ապացույցն է Ձեր հաջող հանդես գալը այստեղ 2010 թվականին: Ինչում՞ն է գաղտնիքը:
Գեղեցիկ բնությունը, թարմ օդը եւ հաճելի մթնոլորտը նպաստում են լավ խաղին: Տեսնենք՝ ինչպես կստացվի այս անգամ:
Ձեր վերջին խաղերը մասնագետները շատ հետաքրքիր են համարում: Դուք կամ շատ
ագրեսիվ եք խաղում, կամ շատ հանգիստ: Դա Ձեր խաղի ո՞ճն է, թե ցանկանու՞մ եք
Ձեր խաղի մեջ նորություններ ավելացնել:
Կարծում եմ՝ դա կապ ունի տրամադրության հետ: Լինում է մարտական տրամադրվածություն, ինչպես նաեւ ավելի հանգիստ եմ լինում:
Գիտեմ, որ բավականին ժամանակ եք հատկացրել այս մրցաշարին պատրաստվելու
համար: Ի՞նչ հիմնական նպատակ եք դրել Ձեր առջեւ եւ ի՞նչ սպասումներ ունեք
այս մրցաշարից:
Ամենագլխավորը ցույց տալ գեղեցիկ խաղ եւ մրցել ուժեղների հետ:
Կարծում եմ համամիտ եք, որ Գրան Պրիի մրցաշարերին մասնակցում են
ուժեղագույն եւ արժանի շախմատիստները: Իսկ Դուք ու՞մ եք համարում ֆավորիտ:
Կարծում եմ շատ բան է կախված, թե ինչ մարզավիճակում են բարձր վարկանիշով մասնակիցները:
Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ: Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Բարիություն, անկեղծություն, բարյացակամություն: Ահա այս նույն
հատկանիշները կուզենայի տեսնել աշխարհի չեմպիոնի մեջ, ինչպես նաեւ
համեստությունը:
|