EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Հարցազրույց Նադեժդա Կոսինցեւայի հետ
Saturday, 28 July 2012
interviewwithkosintseva.jpg






















Հարգելի Նադեժդա, գիտեմ, որ սա Ձեր առաջին այցը չէ Հայաստան: Ջերմուկում մենք Ձեզ տեսել ենք նաեւ 2010 թվականին: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Ջերմուկում եւ արդյո՞ք այստեղի բնությունը ազդում է Ձեր տրամադրության վրա:

Երկու տարի առաջ ես եկել էի Ջերմուկ քույրիկիս հետ եւ առանց խորը մտածելու կրկին կայցելեի այս գեղեցիկ քաղաքը: Ինձ ուղղակի հրաշալի եմ զգում: Բնությունը, կլիման, լեռնային թարմ օդը անկասկած ազդում են իմ տրամադրության վրա:


Նախորդ Գրան Պրի մրցաշարերից որոշներին դուք մանսակցել եք: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր ելույթները:

Իրականում Ջերմուկի մրցաշարը ինձ համար վերջինն է Գրան Պրիի շարքում: Ցավոք, մեծ հաջողություններ ես չունեցա Գրան Պրիի ոչ մի մրցաշարում: Այնուամենայնիվ, ես խաղի շատ կարեւոր փորձ ձեռք բերեցի՝ խաղալով աշխարհում մեծ ճանաչում ունեցող մրցաշարերում:

2010 թվականի Գրան Պրիին, երբ դուք Հայաստանում էիք, մրցաշարին մասնակցում էր Ձեր քույրը՝ Տատյանան, իսկ դուք օգնում էիք նրան: Այժմ դուք եք խաղում եւ ողջ շախմատային աշխարհը հիմա Ձեր խաղին է հետեւում: Ի՞նչ հիմնական նպատակ եք դրել Ձեր առջեւ այս անգամ եւ ի՞նչ սպասումներ ունեք այս մրցաշարից:

Քանի որ վերջերս ինձ չի հաջողվում ցույց տալ այն խաղը, որը ես կցանկանյի, այդ իսկ պատճառով առանձնապես մեծ նպատակներ չեմ դրել իմ առջեւ այս մրցաշարին: Կցանկանայի միայն ցույց տալ կայուն, ավելորդ հուզմունքից զերծ խաղ:

Կարծում եմ համամիտ եք, որ Գրան Պրիի մրցաշարերին մասնակցում են ուժեղագույն եւ արժանի շախմատիստները: Իսկ Դուք ու՞մ եք համարում ֆավորիտ:

Անկեղծ, նախկինում ես հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու այսպիսի բարձրակարգ մրցաշարերում:  Եւ կարող եմ ասել, որ այստեղ խաղում են հենց ֆավորիտները: Բայց, այնուամենայնիվ, կանանց շախմատը անկանխատեսելի է, եւ տարբերվելու հնարավորություն մեղնից յուրաքանչյուրն էլ ունի:
 
Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ: Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:

Անկեղծություն, պարկեշտություն, բարիություն: Իսկ ինչ վերաբերում է աշխարհի չեմպիոնին, կուզենայի տեսնել խարիզմայով լեցուն մարդու, այնպիսի մարդու, ով ժամանակի հետ համահունչ է քայլում, բայց նույն ժամանակ պահում է բազմակողմանի զարգացած անհատի կերպարը:


 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation