Հարցազրույց Էլինա Դանիելյանի հետ |
Saturday, 28 July 2012 |
Հարգելի Էլինա, ուրախ ենք, որ կրկին խաղալու եք Հայաստանում, հարազատ
Ջերմուկում: Օգնու՞մ է արդյոք Ջերմուկի բնությունը Ձեր ստեղծագործական
աշխատաքնին:
Հայրենիքում խաղալ, իհարկե, միշտ էլ հաճելի է, բայց եւ մեծ
պատասխանատվությունն է: Ջերմուկում բնությունը շատ գեղեցիկ է, օդը մաքուր
է, բայց ինձ մի քանի օր է հարկավոր, որպեսզի հարմարվեմ: Խաղալ 2000 մետր
բարձրության վրա գտնվող քաղաքում այնքան էլ հեշտ չէ:
Դուք հիանալի հանդես եկաք Դոհայում՝ կիսելով 1-2-րդ տեղերը: Նաեւ շատ լավ սկսեցիք Կազանում: Ինչու՞մն է գաղտնիքը Ձեր հաջող խաղի:
Ինքս էլ չգիտեմ: Երբեմն ստացվում է խաղալ շատ լավ, իսկ երբեմն ոչ: Իմ դեպքում դա կախված է, թե ես ինչպես եմ հանգստացել: Եթե գլուխս թարմ է, ապա հաջող ու արագ մտքեր ու ծրագրեր են առաջանում:
Մինչ այս մրցաշարը բավականին մրցաշարերում եք խաղացել: Հաջողվել է բավականաչափ հանգստանալ եւ պատրաստվել: Ի՞նչ հիմնական նպատակ եք դրել Ձեր առջեւ այս մրցաշարում:
Այո, մինչ այս մրցաշարը մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը եւ Կազանի Գրան Պրիին, ինչպես նաեւ խաղացել եմ Չինաստանի լիգայում: Լարված մրցաշարեր էին եւ ես շատ ժամանակ չունեի լավ հանգստանալու: Այնուամենայնիվ, ես 10 օր անցկացրեցի ծովափում:
Կարծում եմ համամիտ եք, որ Գրան Պրիի մրցաշարերին մասնակցում են ուժեղագույն եւ արժանի շախմատիստները: Իսկ Դուք ու՞մ եք համարում ֆավորիտ:
Գրան Պրիի բոլոր մասնակիցներն էլ շատ ուժեղ են եւ յուրաքանչյուրն էլ կարող է հաղթել: Կախված է, թե ինչպես կընթանա մրցաշարը:
Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ: Ինչպիսին կցանկանայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ մեծահոգությունը, բայց մնացած բնավորության գծերն էլ կարեւոր են, օրինակ պարկեշտությունը, բարեհոգիությունը եւ հատկապես հումորի զգացողությունը: Ահա այս նույն հատկանիշնեով եմ պատկերացնում աշխարհի չեմպիոնին:
|