EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Տասնմեկերորդ տուրի վերլուծություն
Saturday, 28 July 2012
round11.jpgԱրդեն շախմատային խաղաք դարձած Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարերի հերթական փուլը: Համար և անզիջում պայքարի արդյունում մրցաշարի միանձնյա հաղթող հռչակվեց Չինաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը: 2-4 տեղերը բաժանեցին համապատասխանաբար Նադեժդա Կոսինցևան, Կատերինա Լահնոն և Համփի Կոներուն:

Մկրտչյան-Խուրցիձե պարտիայում սկզբնախաղից հետո ստեղծվել էր հավասար դրություն երկկողմանի հնարավորություններով: Միջնամասում Լիլիթը փորձեց ցուցաբերել ակտիվություն և գրոհ ծավալել մրցակցի արքայի վրա: Դրվագներից մեկում վրացի շախմատիստուհին թույլ տվեց կոպիտ վրիպում, որից Մկրտչյանն անմիջապես օգտվեց և կարողացավ հասնել հաղթանակի:

Round-11-1.jpg

21…Փf8?? (պետք էր խաղալ 21...ef 22.Թf5 Ձc5 և սևերն ունեն նորմալ դրություն, քանի որ, եթե 23.Ձf6 Փf6 24.gf g6 = սևերին մնում է խաղալ Ձe6 և իրենց արքան կլինի ապահովության մեջ) 22.g6! fg 23.fe Ձc5 24.Թf7 Աh8 25.Ձf6 Թb7 28.Թb7 Ձb7 29.b4 Նa8 30.Նc7 1-0

Լարված պայքարում ընթացավ Ձյու Վենջուն-Համփի Կոներու պարտիան: Սկզբնախաղից հետո, երբ խաղատախտակի վրա ստեղծվել էր հավասար դրություն, չինուհին սկսեց գործել բավականին ակտիվ, սակայն ոչ այդքան հաջող: Իսկ սևերն արձագանքեցին բավականին ճիշտ, նախ ազատվեցին մրցակցի բոլոր սպառնալիքներից, այնուհետև օգտագործեցին իրենց դիրքի ուժեղ կողմերը և ի վերջո տարան գեղեցիկ հաղթանակ:

Round-11-2.jpg

35...Թf4!! 36.Աg1 Թc1 37.Աh2 Ձh4 38.Փf1 Թg5 0-1

Տպավորիչ հաղթանակ տարավ նաև Եկատերինա Կովալևսկայան, ով այսօր սպիտակ խաղաքարերով մրցում էր Չինաստանի ներկայացուցիչ Ջաո Սյուեի հետ: Սկզբնախաղում սևերին հաջողվել էր հավասարեցնել դրությունը, և նրանց դրության մեջ խնդիրներ չէին նկատվում: Հետագա պայքարի ընթացքում մի պահ կողմերը դիմեցին կտրուկ գործողությունների, ինչի հետևանքով մի քանի անգամ դիրքի գնահատականը փոխվեց: Սակայն այդ պայքարում ավելի հմուտ գտնվեց Կովալևսկայան, որ կարողացավ ստանալ դիրքային որոշակի առավելություն: Իսկ դրվագներից մեկում էլ չինուհին թույլ տվեց անչափ կոպիտ վրիպում, որից սպիտակներն օգտվեցին և խաղն ավարտեցին իրենց հաղթանակով:

Round-11-3.jpg

35...Ձc6? (պետք էր խաղալ 35…Թe4, ճիշտ է, թագուհիների փոխանակումից հետո էլ դրությունը կլիներ սպիտակների օգտին, սակայն ողջ պայքարը դեռ առջևում էր) 36.Թc5 Թg4 37.Նd6 Ձe7 38.Նbd1 Թe4 38.f3 Նd6 39.Թd6 Թc2 40.Նd2 Թc8 41.Փf6 1-0

Այսօր շատ նուրբ ոճով հաղթեց Կատերինա Լահնոն, որ ուժերն էր չափում աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանի հետ: Սկզբնախաղում կողմերը կիրառեցին շատ քիչ գործածվող տարբերակ, որի ավարտից հետո դրությունը գրեթե հավասար էր, մի փոքր ավելի հաճելի էր սպիտակների դրությունը: Աշխարհի չեմպիոնուհին, չցանկանալով անցնել պասիվ պաշտպանության, զոհաբերեց զինվոր և փորձեց ձավալել ակտիվ գործունեություն: Հետագայում, երբ սևերը պետք է արդեն գործեին ճշգրիտ, նրանք ցայտնոտում թույլ տվեցին մի քանի վրիպումներ, որոնցից Լահնոն օգտվեց և տարավ անչափ կարևոր հաղթանակ:

Round-11-4.jpg

29…Փb1? (29...Նb1 30.Նb1 Փb1 քայլերից հետո սևերն անչափ մոտ կլինեին խաղը ոչ-ոքի ավարտելուն)

Անչափ խաղաղ ընթացք ուներ Նադեժդա Կոսինցևա-Ռուան Լուֆեյ պարտիան: Սկզբնախաղից հետո դրությունը հավասար էր, այնուհետև պատկերը չփոխվեց նաև միջնախաղում` կրկին հավասար պայքար: Դրվագներից մեկում հավասարությունը պահպանելու համար սևերը պետք է գործեին շատ հասարակ, առանց որևէ բարդույթների, սակայն ցայտնոտում նրանք թույլ տվեցին վրիպում, որն էլ եղավ ճակատագրական:

Round-11-5.jpg

43...Նe8? (իսկ իրականում պետք էր գործել շատ հասարակ, խաղալ 43...Նb8 պաշտպանել զինվորը և պահպանել դիրքի հավասարությունը) 44.Նb7 Ձg4 45.f3 Ձf6 46.Նc7 Ձe4 47.fe Նe4 48.Աf3 Նe3 49. Աf4 Նb3 50.Նc6 Նc3 51.Աe5 h5 52.c5 սպիտակները ստացան հաղթած դրություն և մի քանի քայլ հետո հաղթեցին:


Լարված և դիտարժան պայքարում ընթացավ Մոնղոնթուլ-Դանիելյան պարտիան: Սկզբնախաղում սպիտակները կիրառեցին ոչ այդքան տարածված տարբերակ, սակայն սևերը կարողացան հաղթահարել սկզբնախաղային բոլոր խնդիրները: Այնուհետև միջնախաղում Դանիելյանը գործեց անվստահ, ինչից սպիտակներն օգտվեցին և կարողացան ստանալ զգալի առավելություն: Ձեռք բերածը պահպանելու համար դրվագներից մեկում սպիտակները պետք է գտնեին ճիշտ ուղին, սակայն դա նրան անել չհաջողվեց:

Round-11-6.jpg

34.Աh2? (սպիտակները կարող էին առավելությունն էլ ավելի մեծացնել խաղալով 34.Ձc4! Նc5 35.b3 + -) 34...Թf4 35.Թf4 Նf4 քայլերից հետո սևերին հաջողվեց ամբողջությամբ հավասարեցնել դրությունը: Իսկ երբ խաղը տեղափոխվեց վերջնախաղ, ցայտնոտում կողմերը սկսեցին գործել բավականին ակտիվ, և ժամանակի պակասության պատճառով թույլ տվեցին երկկողմանի վրիպումներ, սակայն, ի վերջո, հաղթեց համերաշխությունը:

Round-11-7.jpg

60.Ձh7 Աg6 61.Նg5 Աh6 62.Նh5 Աg6 63.Նg5 Աh6 64.Նh5 1/2-1/2
 
 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation