Friday, 13 July 2012 |
Ջերմուկ բառն առաջացել է «ջերմ» բառից, որը թարգմանաբար նշանակում է տաք: Ջերմուկ քաղաքը գտնվում է Երևանից 170կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից 2080մ բարձրության վրա: Իր բնական գեղեցկությունից բացի Ջերմուկը կարևորվում է նաև իր պատմական և հոգևոր նշանակությամբ: Քաղաքի շրջակայքում գտնվում են 10-13-րդ դարերի եկեղեցիներ և վանքեր, որոնցից են օրինակ Գնդեվանքը, Սուրբ Աստվածածինը, Նորավանքը, Թանահատը և այլն: Զարմանալի չէ, որ Ջերմուկը 2 հազարամյակ շարունակ եղել է Հայաստանի Արքունի հանգստավայրը:
Այսօր Ջերմուկը դարձել է տուրիստական կենտրոն: Բարեհաճ կլիման և բլրաշատ բնությունը լրացնում են իդեալական հանգստավայրի պատկերը:
|