Tuesday, 17 July 2012 |
Հուլիսի 16-ին Հայաստանի հրաշալի քաղաք Ջերմուկում մեկնարկեց կանանց Գրան-Պրի մրցաշարերի հերթական` 5-րդ փուլը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունն իրենց ներկայությամբ պատվեցին և մասնակիցներին ողջունեցին Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Հյուրերի մեջ էին նաև §Գլոբալ չեսս¦ կազմակերպության նախագահ Ջեֆրի Բորգը և աշխարհի հնգակի չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլին: Նշենք նաև, որ տիկին Գափրինդաշվիլին ամբողջ պայքարի ընթացքում կգտնվի Ջերկումում և էլ ավելի կջերմացնի այս հիասքանչ մթնոլորտը: Իսկ վիճակահանությունն անցկացնելու համար, բացման արարողության տոնական միջոցառման ընթացքում խոսք տրվեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանին: Առաջին տուրի մեկնարկը կազդարարվի հուլիսի 17-ին ժամը 15:00-ին:
|