EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Առաջին տուրի վերլուծություն
Wednesday, 18 July 2012
1.jpgՋերմուկում մեկնարկեց կանանց Գրան-Պրի մրցաշարերի հերթական փուլը: Հուլիսի 17-ին ժամը 15:00-ին մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանն ազդարարեց խաղերի մեկնարկը: Իսկ 1-ին քայլը կատարելու պատվավոր հնարավորությունը տրվեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին:







Համփի Կոներու – Ջաո Սյուե պարտիայում խաղարկվեց նոր-հնդկական պաշտպանության 5.Թb3-ով տարբերակը: Տեսական մի քանի քայլերից հետո, երբ խաղատախտակի վրա հետևյալ դրությունն էր


Pos1.jpg


Կոներուն կիրառեց նորույթ և խաղաց  9.a3!? (մինչ օրս այս դրությունը հանդիպել էր երկու անգամ` Վալեխո –Անանդ (2003) և Կրամլինգ-Սոկոլով (2006) պարտիաներում: Երկու դեպքում էլ հետևել էր 9.cd ed 10.Ձb1!? 0-0 11. Ձc3 Ձa5 12.Թc2 և որոշակի քայլերից հետո պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի): Ստեղծված անծանոթ իրավիճակում չինուհին գործեց անվստահ, ինչից Կոներուն անմիջապես օգտվեց, հետզհետե տիրեց իրավիճակին և տարավ տպավորիչ հաղթանակ: 

Pos2.jpg

  24.Նe1 1-0 (24... Աf8 25. Փd7!)


Բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ Կովալևսկայա – Կոսինցևա պարտիան: Սկզբնախաղի ավարտից հետո, երբ դրությունը գրեթե հավասար էր, նույնիսկ մի փոքր ավելի հաճելի էր սպիտակների դրությունը` Կովալևսկայան մրցակցին ուղղորդում էր կրկնել քայլերը և խաղն ավարտել ոչ-ոքի, սակայն Կոնիսցևան  հրաժարվեց այդ տարբերակից
 

Pos3.jpg


22… Ձd3 23.Թb1 Ձe5 24.Թc1 Փe6

և ընդամենը մի քանի քայլ հետո ցայտնոտում թույլ տվեց դիրքային կոպիտ վրիպում: Կովալևսկաըան անմիջապես օգտվեց ընձեռված հնարավորությունից



Pos4.jpg



32.f4 Փe4 33.Նe4 Ձf7 34. Նe8 Աe8 35.Թa1 +-

և հեշտությամբ կարողացավ խաղը հասցնել հաղթական ավարտի:

Ինչ խոսք ամենաանկանխատեսելի իրադարձությունները ծավալվեցին Նինո Խուրցիձե - Ձյու Վենջուն պարտիայում: Սկզբնախաղից հետո սպիտակները ծավալեցին բավականին ակտիվ գործունեություն, որը սակայն այդքան էլ հիմնավորված չէր: Իսկ Սևերն էլ իրենց հերթին շատ ճիշտ կողմնորոշվեցին և օգտվելով առաջին իսկ հնարավորությունից կարողացան կենտրոնում հակահարված հասցնել և ստանալ բացահայտ հաղթած դրություն,

Pos5.jpg


17…Ձd5!! 18.cd Թg5 19.Աh1 Փc3 20.Փc3 Bd5 21.Նe3 Ձf5 22. Ձf3 մյուս քայլով սևերը թույլ տվեցին կոպիտ վրիպում, որից հետո խաղատախտակի վրա պատկերը կտրուկ փոխվեց:
 

Pos6.jpg



22… Թf4?? (22... ef! 23.Նe8 Նe8 24.Թd5? Ձg3 -+ ) 23. Թd5 Ձe3 24. fe Թf3 25.Փg2 Թe3 26.Փd2 Թd3 27.Թd3 ed 28.Փa8 Նa8 29.Նc1 կատարված քայլերից հետո սպիտակները ոչ միայն շտկեցին դրությունը այլ նաև ստացան հաղթելու իրական շանսեր, իսկ չինուհի շախմատիստուհին էլ, ով բնականաբար անչափ դժգոհ էր ստեղծված իրավիճակից, մտածում էր միայն փրկության ուղիներ փնտրելու մասին: Եվ այստեղ խաղատախտակի վրա կրկին հեղաշրջում է տեղի ունենում` սպիտակները սկսում են կատարել անհաջող քայլը քայլի ետևից:

Pos7.jpg


44.Փa3? 44… h3 45.Նg3 Աf7 46.Փb4 d3 47.Փd2 Նd4 48.Աf5 Նh4 49.Նg1 Նg4 50. Նh1 Նg2 51.Փf4 d2 52.Փd2 Նd2 53.Նh3 Նd5 54.Աe4 Նc5 և մի քանի քայլ հետո սևերը հաղթեցին:
Դիտարժան պայքարում ընթացավ նաև Հոու Յիֆան – Մոնղոնթուլ Բաթույագ պարտիան: Սկզբնախաղից հետո, երբ խաղատախտակին կատարյալ հավասարություն էր, չինուհին փորձեց դիրքի մեջ սրություն մցնել և զոհաբերեց զինվոր: Նշենք նաև, որ սևերը պատասխանեցին շատ ճիշտ և հստակ, ինչի արդյունքում կարողացան ստանալ առանց ռիսկայնության, գերազանց  դրություն :

Pos8.jpg


13.d4?! cd 14.c4 Ձb6 15.c5 Ձc4 16.Փf4 Աh8 17.Նc1?! Ձe5 սևերն ընտրեցին հուսալի տարբերակը, սակայն նրանք կարող էին խաղալ (17... Ձb2! 18.Թc2 Փb3 19. Թb3 (կամ 19.ab) 19…Ձb4!! ), իսկ պարտիայում հետևեց 18.Փe5 Փb3 19. Թb3 Ձe5 20.Ձe5 Նe5 21.Թb7 Թb8! 22.Թb8 Նb8 23.f4 Նe7 24.Ձf2 Նe1 25.Նe1 Փc5 26. Ձd3 Փb6 27.Աf2 Աg8 28.Աf3 Աf7 29.g4 Նd8 30.b3 Նd6 31.f5 Նc6 32.Նc1 Նd6 33.Նe1 Նc6 34.Նc1        


Pos9.jpg

1/2-1/2


Լարված պայքար չծավալվեց  Դանիելյան - Մկրտչյան պարտիայում: Մրցակիցները խաղարկեցին վերջին շրջանում թագուհու գամբիտի ամենապոպուլյար տարբերակներից մեկը: Սկզբնախաղում սևերին հաջողվեց հավասարեցնել դրությունը, այնուհետեվ կողմերի շանսերը հավասար էին նաև միջնախաղում, և ողջ պայքարն այդպես էլ ընթացավ կատարյալ հավասար պայմաններում: Ի վերջո 32-րդ քայլին` դիրքի եռակի կրկնումից հետո կողմերը հաշտություն կնքեցին:
 


Pos10.jpg

30.Թc8 Աh7 31.Թc2 Աg8 32.Թc8 Աh7 1/2-1/2


Իրադարձություններով հարուստ չեղավ նաև Ռուան Լուֆեյ – Կատերինա Լահնո պարտիան: Սկզբնախաղից հետո սպիտակները մի պահ փորձեցին սրել խաղը, սակայն Լահնոն շատ ճիշտ արձագանքեց, ինչից ընդամենը մի քանի քայլ հետո` դիրքի եռակի կրկնությունից հետո կողմերը խաղն ավարտեցին ոչ-ոքի:


Pos11.jpg

10.Ձc6 bc 11.e5 de 12.fe Ձd7 13.Փf4 Փg5 14.Փg3 Փh4 15.Փf4 Փg5 1/2-1-2









 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation