Երկրորդ տուրի վերլուծություն |
Wednesday, 18 July 2012 |
Ջերմուկում շարունակվում է ընթանալ ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը: Երկրորդ տուրում մենք ականատես եղանք բավականին լարված և անզիջում պայքարի: Բոլոր 6 պարտիաներն ունեցան արդյունավետ ավարտ:
Անչափ հետաքրքիր ընթանք ունեցավ Լահնո-Կովալևսկայա պարտիան: Գրեթե 20 քայլ
շախմատիստուհիները առաջնորդվում էին ընդամենը մեկ ամիս առաջ խաղացված
Բոդնառուկ-Կովալևսկայա պարտիայով, այն ժամանակ խաղն ավարտվել էր Բոդնառուկի
հաղթանակով: Սակայն ռուս շախմատիստուհու խաղից երևում էր, որ նա այս
անգամել է պատրաստ գնալ նույն դիրքին: Եվ ահա 18-րդ քայլին Լաhնոն կիրառեց
նորույթ:
18.Թg3!? (այն ժամանակ Բոդնառուկը խաղացել էր 18.Թe2) 18… Փe4? (պետք էր
խաղալ 18... 0-0) 19.Նd4 Փf5 20.Փh6 քայլերից հետո սպիտակները ստացան
բավականին մեծ առավելություն և վստահորեն իրացրեցին այն:
Կոներու-Խուրցիդձե պարտիան ընթացավ դիտարժան պայքարում: Թագուհու գամբիտի
Փf4-ով տարբերակի խաղարկումից հետո, երբ ստեղծվել էր տեսական բավականին
հետաքրքիր դրություն, վրացի շախմատիստուհին հաշվարկների ընթացքում շփոթեց
քայլի հերթականությունը և թույլ տվեց դիրքային վրիպում:
12…e5? (12...Նfc8! այս քայլը կատարվել էր Կեմպինսկի-Լյուց, Կեմպինսկի-Շորտ
և Գիորգաձե-Վահանյան պարտիաներում) 13.g5 Ձh5 14.Ձb3 Թc7 15. Ձd5 և մի
քանի քայլ հետո սպիտակները հաղթեցին:
Հետաքրքիր <սկզբնախաղային> պայքար ընթացավ Ջաո Սյուե – Նադեժդա
Կոսինցևա պարտիայում: 15-րդ քայլի ժամանակ սևերով խաղացող Կոսինցևան
կիրառեց նորույթ, որը ինչպես պարզվեց հետագայում տնային պատրաստություն էր:
15...Փb4!! (մինչ այժմ այս դրությունը հանդիպել էր 1 անգամ,
Ունենինա-Պաիկիձե պարտիայում, որտեղ վրացի շախմատիստուհին խաղացել էր
15.Փe6, և հետագայում պարտիան ավարտվել էր սպիտակների հաղթանակով) 16.Փf8?
հետաքրքիր է, որ հետագայում պարտիան շարունակվեց ընդամենը 6 քայլ (մինչդեռ
սպիտակներն ունեին հնարավորություն խաղալու 16.Թd4 Փf5 17.Փc5 Փc5 18.Թc5
Թc5 19.Փf7 Նf7 20.Նc5 Փg4 21.Աe2 Նaf8 =): 16…Փe6 17.Թe5 Նaf8 18.Ձd4? Փc4
19.Նc4
19…Թa2! 20.Նb4 Ձd3 21.Թb5 Ձb4 22.Նe1 Ձc6 0-1
Անսպասելի ավարտ ունեցավ Ձյու Վենջուն – Էլինա Դանիելյան պարտիան: Արդեն
իսկ սկզբնախաղում սևերին հեշտությամբ հաջողվեց հավասարեցնել դրությունը և
հետագա պայքարի ընթացքում էլ միանշանակ նախնտրելի էր Դանիելյանի
դրությունը: Իսկ վերջում, երբ դրությունն ամբողջովին հավասար էր, Էլինան
թույլ տվեց շատ կոպիտ վրիպում և պարտիայի ելքը վճռվեց ընդամենը 1 քայլով:
37…Նbb4?? (միանգամից ոչ-ոքի կարող էր գրանցվել 37…Աf8 քայլի դեպքում 38.e5
Փe5 39.Նh5 Աe7 40.Նg5 Նf3 41.Նe5 de 42.Թf3 Թf3 43.Աf3 f6 =) 38.Թc8! Աf8
39.e5 Փe5 40.Ձe5 Թe5 41.Նe2 Նe4 42.Փe4 Նe4 43.Նh8 Աg7 44.Նe8 1-0
Բավականին ուշագրավ էր նաև Լիլիթ Մկրտչյան - Հոու Յիֆան պարտիայի ընթացքը:
Սկզբնախաղում սպիտակներից հաջողվեց ստանալ մի փոքր հաճելի դրություն,
սակայն հետագայում Լիլիթը գործեց փոքր ինչ անվստահ և հետզհետե զիջեց
նախաձեռնությունը:
16.a3 Ձc6 17.b4?! առաջին հայացքից այս քայլերը թվում են բավականին ակտիվ,
սակայն հետագայում պարզ է դառնում, որ իրականում դրանք միայն սևերի օգտին
էին, քանի որ նրանք ստանում են հրաշալի հնարավորություն խաղալ a5 և
թուլացնել սպիտակների ճամբարը (իսկ 16…Ձc6 ից հետո ուշադրության էր արժանի
17.Ձc6 bc 18.Ձe5 =): Պարտիայում հետևեց 17…Փb6 և ընդամենը մի քանի քայլ
հետո խաղի ղեկն անցավ սևերի ձեռքը: Իսկ ամենավերջում, երբ խաղատախտակին
անչափ լարված դրություն էր և կողմերն էլ գտնվում էին ցայտնոտում, մի պահ
պարտիան կարող էր ավարտվել ոչ-ոքիի տանող գեղեցիկ տարբերակով:
30.Փf7?? (իսկ պետք էր խաղալ 30.Ձf3 Ձf1 31.Աg1 Թd1 32.Փf7 Աh8 33.Փb3 Ձg3
34.Փd1 Նd1 35.Աh2 Ձf1 36.Աg1 Ձg3 =) 30… Աh8 սևերը ստացան հաղթած
դրություն և խաղը հասցրեցին իր տրամաբանական ավարտին:
Ամենաերկար պայքարն ընթացավ Մոնղոնթուլ Բաթույագ - Ռուան Լուֆեյ
պարտիայում: Կարճատև պայքարից հետո պարտիան տեղափոխվեց վերջնախաղ և թվում
էր, թե դրությունը նման է ոչ-ոքիի և շուտով խաղն այդպես էլ կավարտվի:
Վստահ կարելի է ասել, որ այդպես էին գտնում նաև սպիտակները: Սակայն նրանք
մի պահ գործեցին անվստահ և պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Միայն
կարելի է ասել, որ սևերը գտնվեցին անչափ համառ, գործեցին շատ նուրբ և
արդյունքում կարողացան կամային հաղթանակ տանել:
|