EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Երրորդ տուրի վերլուծություն
Friday, 20 July 2012
round3.jpgՋերմուկում ավարտվեց կանանց Գրան-Պրի մրցաշարի երրորդ տուրը: Խաղացված 3 տուրերից հետո 2.5-ական միավորներով մրցաշարի առաջատարներն են Չինաստանի ներկայացուցիչներ Ձյու Վենջյունն ու Ռուան Լուֆեյը:





Դանիելյան-Կոներու պարտիայի ընթացքում Էլինան սկզբնախաղում կիրառեց նոր մտահղացում, այնուհետև դիրքային առավելություն ստանալու նպատակով զոհաբերեց զինվոր: Կոներուն ընդունեց զոհաբերությունը, բայց հետագայում գործեց բավականին անվստահ, ինչի արդյունքում էլ սպիտակներին հաջողվեց ստանալ նախ առավելություն, իսկ մի քանի քայլից էլ արդեն հաղթած դրություն: Ճիշտ է խաղն ավարտվեց Դանիելյանի հաղթանակով, բաըց արդարության համար պետք է նշել, որ նա չօգտագործեց հաղթանակի տանող ուղին,

Round3-1.jpg

30.f6?? (30.Նe8! Թc7 31.Փd5 Թd7 (եթե 31…Նd5 32.Ն1e7+-) 32.Փc4 Նe8 33.Թf7+-)


և վերջում սպիտակները հաղթեցին հավասար դրության պարագայում, մրցակցի ժամանակի սպառման պատճառով:


Բավականին կարճ ստացվեց Կովալևսկայա-Մոնղոնթուլ պարտիան: Սկզբնախաղում սպիտակներին հաջողվեց ստանալ փոքրիկ առավելությամբ անչափ հաճելի դրություն, որտեղ նրանք գործում էին շատ պարզ, հասարակ, իսկ մրցակցի կորմից պահանջվում էին միայն ճշգրիտ քայլեր: Եվ ահա դրվագներից մեկում սևերը թույլ տվեցին դիրքային վրիպում,

Round3-2.jpg

17…Թd7? (պետք էր խաղալ 17…Թe7 18.Փf3 Նe6 ճիշտ է, նախապատվությունը կրկին սպիտակների կողմն է, սակայն կոնկրետ ոչինչ չի երևում) 18.Թf4 Փc2 19.Նd4 Թe7 20.Նc4 Նd8 21.Նc7 Թf6 22.Ն1c2 1-0       

 
Ռուան Լուֆեյ – Լիլիթ Մկրտչյան պարտիայի ողջ ընթացքում սպիտակները եղան խաղը թելադրողի դերում: Սկզբնախաղից հետո նրանք տիրեցին նախաձեռնությանը, այնուհետև օգտվեցին Լիլիթի փոքր ինչ պասիվ, անհաջող դիրքային խաղից

Round3-3.jpg

23...g6? (23…a5!? 24.Փf3 a4 ազատվելով թույլ զինվորից)

և հետզհետե ավելացնելով ճնշումը կարողացան հասնել հաղթանակի:

Մրցաշարի մեկնարկային տուրերից կարելի է ենթադրել, որ իր ոչ լավագույն մարզավիճակում է գտնվում Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խուրցիձեն: Այսօր կայացած Նինո Խուրցիձե - Ջաո Սյուե պարտիայում սևերին հեշտությամբ հաջողվեց հենց սկզբնախաղում հավասարեցնել դրությունը, որից հետո սպիտակները թույլ տվեցին դիրքային մի քանի վրիպունմեր,

Round3-4.jpg

13.Փb2? (13.Ձg3 Նfd8 14.Թf3 =)

իսկ չինուհին գերազանց օգտագործեց ընձեռված հնարավորությունները և աստիճաբար տիրելով նախաձեռնությանը, ավելացնելով ճնշումը՝ ի վերջո հաղթեց մրցակցին:

Կոսինցևա-Լահնո պարտիան ընթացավ բացարձակ հավասար պայքարում: Սկզբնախաղում ռուս շախմատիստուհին կիրառեց բավականին հազվադեպ հանդիպող տարբերակ, սակայն Լահնոյին դա չշփոթեցրեց, նա գործեց շատ վստահ և հեշտությամբ կարողացավ հավասարեցնել դրությունը: Այնուհետև չգտնելով առավելության տանող ուղիներ՝ կողմերը կատարեցին որոշ փոխանակումներ, որից հետո, երբ խաղատախտակի վրա կատարյալ հավասարություն էր, շախմատիստուհիները հաշտություն կնքեցին:

Round3-5.jpg

Սպիտակները մրցակցի համար խնդիրներ չկարողացան ստեղծել նաև Հոու Յիֆան-Ձյու Վենջուն պարտիայում: Սևերը ոչ մի դրվագում չզիջեցին նախաձեռնությունը, գործեցին բավականին սառնասրտորեն: Փորձելով սրել դրությունը աշխարհի չեմպիոնուհին զոհաբերեց զինվոր, սակայն այստեղ էլ սևերը շատ ճիշտ կողմնորոշվեցին: Մի պահ նրանք նույնիսկ կարող էին պայքարել առավելության համար,

Round3-6.jpg

23...Ձa5 (23...Ձd4! 24.Թb7 Նb8 25.Թa6 Ձb3 26.cb Նb3 և անկասկած նախնտրելի է սևերի դրությունը),
սակայն սևերը չօգտագործեցին այս հնարավորությունը և որոշակի պայքարից հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի:



 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation