Հարցազրույց Եկատերինա Կովալեւսկայայի հետ |
Friday, 20 July 2012 |
Եկատերինա, անչափ ուրախ ենք տեսնել Ձեզ Հայաստանում: Ինչպիս՞ին են ձեր տպավորությունները մեր երկրի մասին, եւ ինչպե՞ս եք Ձեզ զգում Ջերմուկ քաղաքում:
Հայաստան ես միշտ ժամանում եմ մեծ հաճույքով: Վաղուց ցանկություն ունեի այցելել Ջերմուկ քաղաքը: Ուրախ եմ, որ դա ինձ հաջողվեց:
Մասնագետներն ասում են, որ Ձեզ վերջերս չի հաջողվում ցույց տալ Ձեր լավագույն խաղը: Հուսով ենք, որ Ջերմուկում ցույց կտաք Ձեր խաղի գեղեցիկ ոճը: Ի՞նչ կցանկանայիք փոխել, կամ վերադարձնել Ձեր խաղի մեջ:
Կցանկանայի վերադարձնել ոչ թե խաղը, այլ խաղի նախապատրաստական շրջանը: Ցավոք, դեռեւս նման հնարավորություն չկա:
Ի՞նչ հիմնական նպատակ եք դրել Ձեր առջեւ այս մրցաշարում:
Խաղում եմ հաճույքի համար եւ այն միավորնորը, որ կհավաքեմ, ամբողջն իմ խաղի արդյունքն է:
Կա՞ն մասնակիցների մեջ այնպիսիները, ում մրցաշարում համարում եք ֆավորիտ:
Իհարկե Հոու Յիֆանին, բայց իրականում այստեղ թույլ խաղացողներ չկան:
Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ: Ինչպիսին կցանկանայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Անկեղծությունն ու բարյացակամությունը, բայց կարծում եմ իրական մարզիկի դեպքում այդ հատկանիշները կդիտվեն որպես շքեղություն: Աշխարհի չեմպիոնի կարգավիճակում կցանկանայի տեսնել ստեղծագործ շախմատիստի:
|