EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Չորրորդ տուրի վերլուծություն
Saturday, 21 July 2012
round4.jpgԱվարտվեց կանանց Գրան-Պրի մրցաշարի 4-րդ տուրը,և խաղացված 4 տուրերից հետո 3.5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Չինաստանի ներկայացուցիչ Ձյու Վենջյունը:










Ձյու Վենջյուն – Ռուան Լուֆեյ պարտիայում սկզբնախաղից հետո սևերին հաջողվեց հավասարեցնել դրությունը, այնուհետև սպիտակներով խաղացող Ձյու Վենջյունը փորձեց փոքր-ինչ սրություն հաղորդել դիրքին, և հենց այդտեղ էլ սևերը թույլ տվեցին դիրքային վրիպում,

Round4-1.jpg

20…Ձh5? (20…Ձd5!? 21.Նe1 Նfc8 և սևերը կունենային հուսալի դրություն),
 որից սպիտակներն օգտվեցին 21.Թf2!! ստացան զգալի առավելություն և հետագայում խաղն ավարտեցին իրենց հաղթանակով:

Տպավորիչ հաղթանակ տարավ Լիլիթ Մկրտչյանը, ով այսօր ուժերն էր չափում Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Կովալևսկայայի հետ: Սկզբնախաղից հետո սպիտակները ստացան b5, c5 զինվորներ, սակայն նրանք զիջում էին խաղաքարերի զարգացման հարցում, և նախաձեռնությունը չզիջելու համար սևերը պետք է օգտագործեին իրենց ուժեղ կողմերը և փորձեին ճեղքում անցկացնել կենտրոնում, որից հետո դրությունը կգնահատվեր հավասար, փոխադարձ հնարավորություններով: Սակայն նրանք կիրառեցին այլ մտահղացում, փորձեցին գրոհել մրցակցի արքայի վրա, ինչը պարզվեց այդքան էլ համահունչ չէր դիրքի սկզբունքներին:

Round4-2.jpg

19…h4? (19…Նfd8 20.Նfd1 d4! =)


Իսկ Լիլիթը արձագանքեց շատ ճիշտ, հետզհետե ոչնչացրեց մրցակցի սպառնալիքները և օգտագործելով դիրքի ուժեղ կողմերը՝ կարողացավ այս մրցաշարում տանել իր առաջին հաղթանակը:

Round4-3.jpg

34.Նc8!! Նb4 35.Ձe6 Աh7 36.Ձg5 և մի քանի քայլ հետո սևերն իրենց պարտված ճանաչեցին:

Իրադարձություններով հարուստ էր Ջաո Սյուե – Կատերինա Լահնո պարտիան: Սկզբնախաղում սևերը կիրառեցին բավականին բավականին հետաքրքիր նորույթ

Round4-4.jpg

17...ed! (ընդամենը մեկ ամիս առաջ Տալի հուշամրցաշարում այս դրությունը հանդիպել էր Արոնյան-Կարուանա պարտիայում, որտեղ սեևրը պատասխանել էին 17...Ձd7 և երկարատև պայքարից հետո Արոնյանին հաջողվել էր հասնել հաղթանակի) 18.Ձd5 (18.fe de ճիշտ է սպիտակները ունեին առավել մեկ ֆիգուր, սակայն մրցակցի առաջիկա քայլերից հետո նրանց արքային շատ լուրջ վտանգ էր սպառնալու) 18...Ձg4 19.Փf3 Փe6!? 20.Ձe2 (գեզեցիկ ոչ-ոքի կարող էր լինել 20.Ձc7 քայլից հետո  20…Փa2! 21.Աa2 Թa4 22.Աb1 Ձf2! 23.Նd8 Նd8 24.Թf2 Նd1 25.Փd1 Թd1 26.Աa2 Թa4 27.Աb1 Թd1 1/2 -1/2) Հետագայում սևերն ամբողջությամբ տիրեցին նախաձեռնությանը, մի պահ ունեին անգամ գրեթե հաղթած դրություն,

Round4-5.jpg

30…Փd4? (30…b5 31.ab Փd4 32.Նd4 Ձa3 33.Աb2 Ձb5 և սևերն ունեն հսկայական առավելություն),
սակայն հետագայում Լահնոն գործեց բավականին անվստահ, ոչ միայն բաց թողեց առավելությունը, այլ նաև կորցրեց ձին, ինչի հետևանքով էլ արդյունքում պարտվեց:

Բնականաբար մեծ հետաքրքրություն էր ներկայացնում աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանի և փոխչեմպիոնուհի Համփի Կոներուի հանդիպումը: Միանգամից ասեմ, որ ամբողջ պարտիայի ընթացքում խաղատախտակին տիրեց կատարյալ հավասարություն: Կողմերը փորձեցին կյանքի կոչել որոշ մտահղացումներ, սակայն նրանք երկուսն էլ գործում էին չափազանց ուշադիր և հուսալի, ինչի արդյունքում էլ խաղն ավարտվեց ոչ-ոքի:

Round4-6.jpg

26...Ձe3 27.Փc4 Ձc4 28.Ձc4 Փe4 29.Ձd6 Նf6 30.Ձe4 fe 31.Նce2 Նc6 32.Նe4 Նe4 33. Նe4 Նc3 34.Նe7 Նa3 35.Նb7 Նa2 36.d5 Նd2 37.Նa7 Նd5 1/2-1-2

Հետաքրքիր ընթացք ունեցավ Խուրցիձե-Դանիելյան պարտիան: Սկզբնախաղից հետո խաղատախտակի վրա տիրում էր կատարյալ հավասար դրություն, և ընդամենը մի քանի քայլ հետո Էլինան դիմեց ռիսկի և դրությունը սրելու նպատակով զոհաբերեց որակ, ցույց տալով, որ տրամադրված է միայն հաղթանակի: Սակայն պետք է մշել, որ այդ զոհաբերությունը արդարացված չէր և հենց այդ քայլից անմիջապես հետո սևերը կարող էին ստանալ պարտված դրություն:

Round4-7.jpg

28.ed (28.Փd4! Նc2 29.Թb3 Նe2 30.Թd3 +-)

Այդ զոհաբերությունից հետո սևերը մշտապես ստիպված էին պայքարել խաղը փրկելու համար: Սակայն նրանց դրությունը բավականին ամուր էր, հուսալի, և սպիտակներն էլ, չգտնելով առավելությունն իրացնելու ուղիներ, հաշտվեցին այն մտքի հետ, որ պետք է խաղն ավարտել ոչ-ոքի:

Round4-8.jpg

55.Նd5 ed 56.Նb6 Նa1 57.Աh2 d4 58.Նd6 Նb1 59.Նd4 Նb5 60.g3 1/2-1/2

Մոնղոնթուլ-Կոսինցևա պարտիայում լարված պայքար չծավալվեց: Սկզբնախաղում Նադեժդան օգտվեց սպիտակների փոքր-ինչ պասիվ խաղից և հեշտությամբ կարողացավ հավասարեցնել խաղը: Այնուհետև ոգևորված ձեռք բերածով՝ նա փորձեց գտնել նաև նախաձեռնությունը խլելու ուղիներ: Ճիշտ է, սպիտակները գործել էին մի փոքր պասիվ, սակայն նրանք ոչ մի ակնհայտ վրիպում թույլ չեին տվել, ինչը նշանակում է, որ շատ դժվար էր ճեղքել նրանք ամրոցը: Եվ որոշ պայքարից հետո, երբ Կոսինցևան նույնպես համոզվեց, որ առավելության տանող ճանապարհները փակ են, ամբողջությամբ փակեց դրութունը, կատարեց մի քանի փոխանակումներ և, ի վերջո, մրցակցի հետ հաշտություն կնքեց:


 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation