Հինգերորդ տուրի վերլուծություն |
Sunday, 22 July 2012 |
Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի 5-րդ տուրը, որից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Ձյու Վենջյունը:
Անկանխատեսելի ընթացք ունեցավ Կոսինցևա-Մկրտչյան պարտիան: Սկզբնախաղից հետո
սևերին հաջողվել էր ոչ միայն հավասարեցնել խաղը, այլ նաև նրանք ստացել էին
ավելի հաճելի դրություն: Իսկ երբ սպիտակները կիրառեցին մտահղացում, որը
այդքան էլ հաջող չէր, և Լիլիթն էլ արձագանքեց շատ ճիշտ, այդ ամենից հետո
առավելությունն ամբողջությամբ անցավ սևերի կողմ:
18.Ձb5?! (Այս մտահղացումը, որը կիրառում են սպիտակները, իրականում օգուտ է միայն սևերին, քանի որ սևերը հնարավորություն են ստանում խաղալ Ձc8 և փոխանակել ձիերը: Ավելի ճիշտ կլիներ խաղալ 18.f5 կամ 18.Նf3): Մի քանի քայլ հետո Մկրտչյանը չեզոքացրեց մրցակցի բոլոր սպառնալիքները, և օգտագործելով մրցակցի դիրքի թուլությունները կարողացավ տանել շատ տպավորիչ հաղթանակ:
Բավականին հետաքրքիր պայքարում ընթացավ Հոու Յիֆան-Նինո Խուրցիձե պարտիան: Ճիշտ է՝ սկզբնախաղից հետո սևերը կարողացան հավասարեցնել դրությունը, սակայն եկավ մի պահ, երբ նրանք կարող էին ավելի լավ արձագանքել:
16...Աh8?! (16...ef 17.Փh6 g6 18.Փf8 Աf8 և սևերը ոչ մի խնդիր չունեն): Հետագա մի քանի դրվագներում էլ Խուրցիձեն կողմնորոշրեց ոչ այդքան հաջող, ինչից չինուհին օգտվեց և հետզհետե ավելացնելով ճնշումը՝ կարողացավ հասնել հաղթանակի:
Եկատերինա Կովալևսկայա-Ձյու Վենջյուն պարտիայում սկզբնախաղից հետո սպիտակներին հաջողվեց ստանալ որոշակի դիրքային առավելություն, սակայն հետագայում չինուհին պաշտպանվում էր բավականին լավ: Այնուամենայնիվ Կովալևսկայան մի պահ ստացավ հաղթելու հնարավորություն, սակայն այդ ժամանակ էլ շախմատիստուհիների մոտ երկկողմանի ցայտնոտ էր, որի պատճառով սպիտակների ուշադրությունից վրիպեց այդ տարբերակը:
34.Աg2? (34.b4!! ab 35.a5 և սպիտակները հաղթում են)
Սա թևրևս հաղթելու միակ հնարավորությունն էր, որից սպիտակները չօգտվեցին: Այնուհետև առաջիկա մի քանի քայլերի ընթացքում տեղի ունեցան որոշ փոխանակումներ և արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի:
Լահնո-Մոնղոնթուլ պարտիայում սկզբնախաղից հետո դրությունը հավասար էր, այնուհետև մի պահ սպիտակները կարող էին ստանալ որոշակի դիրքային առավելություն, սակայն չնկատեցին այդ հնարավորությունը:
23.Նd1? (23.Փe3! և սպիկակներն ունենում են դիրքային առավելություն, իսկ ինչպես որ խաղացին սպիտակները, այստեղ արդեն 23…Փd6-ից հետո նրանք ստիպված եղան հաշտվել փղերի փոխանակման հետ, ինչը միայն սևերի օգտին էր): Հետագայում Լահնոն թույլ տվեց կոպիտ վրիպում, ինչից մրցակիցը օգտվեց, բայց մասամբ:
26.f3?? Ձg3 27.e3 Ձh5? (27…f4! որից հետո սևերի առավելությունը դառնում է ակնհայտ)
Լահնոն անմիջապես օգտվեց մրցակցի փոխադարձ սխալից, գործեց շատ ճիշտ և որոշակի պայքարից հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի:
Էլինա Դանիելյան-Ջաո Սյուե պարտիայում Էլինան հենց սկզբնախաղից հաջողվեց տիրել նախաձեռնությանը, այնուհետև ճնշումն այնքան էր մեծացել, որ սպիտակները ստացան հաղթանակի տանող հստակ ճանապարհ, սակայն չօգտվեցին դրանից:
16.h5? (16.Ձf7!! Աf7 17.Ձd5 Փd5 (կամ 17... ed) 18.Նg7 Աe8 19.Փf6 և սպիտակներն ունեն գրեթե հաղթած դրություն):
Հետագայում Դանիելյանն աննդհատ հանդիսանում էր գրոհողի դերում և մշտապես փորձում էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը: Թվաց, թե վերջ, շուտով խաղը կավարտվի, սակայն Էլինան կրկին չնկատեց հաղթանակի բավական հեշտ ուղին:
32.Փd6? (32.Նa8 Աd7 33.Ձh7! +-)
Երևի ճակատագիրն էր այդպես կամեցել, որ այսօր Էլինան չպետք է հաղթեր: Երկար պայքարից հետո, (սակայն արդեն հավասար պայքարի) խաղն ավարտվեց ոչ-ոքի:
Ռուան Լուֆեյ – Կոներու պարտիայում սկզբնախաղից հետո սևերին հաջողվել էր հավասարեցնել դրությունը, այնուհետև խաղատաղտակի վրա ընթանում էր հավասար պայքար: Մի պահ սևերն ունեցան հնարավորություն խաղը սրելու, սակայն չցանկացան այն իրագործել` նախընտրելով ավելի ապահով խաղը:
17...h6 (կարող էր հետևել 17...c5!? 18.Փf6 Ձf6 19.Ձb5 Թb6 20.Ձd6 Ձe4 21.bc Թa7 22.Նe4 Փe4 23.Ձg5 Թa2 24.Ձge4 =):
Հետագայում էլ կողմերը ցուցաբերեցին հավասար պայքար, և արդյունքում, դիրքի եռակի կրկնումից հետո կողմերը հաշտություն կնքեցին:
|