EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Հարցազրույց Հոու Յիֆանի հետ
Sunday, 22 July 2012
interviewyifan.jpg






















Հարգելի Հոու Յիֆան, ես գիտեմ, որ սա Ձեր առաջին այցը չէ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ջերմուկում: Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները այս անգամ:

Այո, ես եղել եմ Ջերմուկում կանանց Գրան պրիին 2010 թվականին եւ եղել եմ Երեւանում աշխարհի աղջիկների առաջնությունանը 2006 թվականին: Այս անգամ ես նկատեցի, որ Ջերմուկ մեծ փոփոխության է ենթարկվել: Բավականին նորակառույց շենքեր կան, զգալի բարեփոխումներ են կատարվել ճանապարհներին եւ այլն: Ինձ իսկապես դուր է գալիս այս վայրը բնությամբ, թարմ եւ մաքուր օդով ու բարի մարդկանցով: Քո շախմատի երկրպագուները արդեն սովորել են քո հաջողություններին Գրան Պրի մրցաշարերի ժամանակ: Կա՞ որեւէ մրցաշար Գրան Պրի շարքից, որ ավելի տպավորիչ էր Ձեզ համար, եւ ի՞նչ է դրա պատճառը:

Ես չեմ կարող ասել, թե որն է առավել տպավորիչ, քանի որ յուրաքանչյուր փուլ բավականին ուժեղ է եւ հետաքրքիր. Գուցե իմ առաջին փորձը Գրան պրի շարքում շատ տպավորիչ էր, ոչ միայն այն պատճառով, որ դա առաջին անգամն էր, այլ նաեւ այն պատճառով, որ ես բավականին լավ եմ հանդես եկել առաջին յոթ փուլերում (6 միավոր):

Ի՞նչ ակնկալիքներ եւ խնդիրները ունեք այս մրցաշարում:

Ես որեւէ նպատակ չունեմ արդյունքների վերաբերյալ: Ես պարզապես փորձում եմ լավագույնս հանդես գալ եւ ուշադրություն եմ դարձնում խաղերի որակի վրա՝ փորձելով ցույց տալ հրաշալի եւ գրավիչ խաղեր:

Բոլոր Գրան Պրի մրցաշարերի մասնակիցները բավական ուժեղ են: Ի՞նչ կարող եք ասել այս մրցաշարի մասնակիցների մասին:

Բոլոր մասնակիցներն իսկապես ուժեղ են: Չկա մեկը, ով կարող է թույլ շախմատիստ համարվել:

Եթե մասնակիցներին խնդրում ենք պատասխանել  «Ինչպիսի՞ն կուզենաիք տեսնել աշխարհի չեմպիոնին» հարցին, ապա այս դեպքում, մենք ձեզ հարցնում ենք, թե ո՞ր գծերը կուզենայիք փոխել Ձեր մեջ:

Իրականում, ես գոհ եմ նրանից, թե ով եմ ես հիմա: Գուցե իմ ապագա աճի ընթացքում, ես գտնել որոշ հատկանիշներ, որոնք ես ուզում եմ վերանայել:
 
 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation