Հարցազրույց Ռուան Լուֆեյի հետ |
Sunday, 22 July 2012 |
Հարգելի Ռուան Լուֆեյ, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում: Ձեզ հաջողվե՞լ է տեսնել Ջերմուկի տեսարժան վայրերը:
Ինձ անչափ դուր է գալիս մաքուր օդը, անվերջ սարերն ու անտառները: Հուսով եմ՝ ինձ դեռ հնարավորություն կընձեռնվի տեսնել Ջերմուկի տեսարժան վայրերը:
Դուք ընդգրկված եք Գրան Պրիի շարքի մրցաշարերին սկսած 2011-2012թվականներից:
Ինչպե՞ս եք դուք գնահատում Ձեր արդյունքները Շենժենի եւ Ռոստովի
մրցաշարերում:
Ես լավ հանդես չեկա Ռոստովում, բայց դա է իմ ակնկալիքով քանի որ վերջերս հազվադեպ եմ շախմատ խաղում:
Բավարա՞ր եք գնահատում ձեր պատրաստվածությունը մրցաշարին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
Անկեղծ ասած, ես ժամանակ չեմ ունեցել, որպեսզի լավ պատրաստվեմ այս
մրցաշարին, բայց, այնուամենայնիվ, ես գիտեմ, որ ամեն ինչ կարող է պատահել:
Ես ուրախ կլինեմ, եթե վերջինը չլինեմ:
Բոլոր Գրան Պրի մրցաշարերի մասնակիցները բավական ուժեղ են: Ի՞նչ կարող եք
ասել այս մրցաշարի մասնակիցների մասին: Ու՞մ եք համարում մրցաշարի ֆավորիտ:
Կարծում եմ, ամեն ինչ կարող է պատահել է շախմատի տախտակի առջեւ: Եթե ես
պետք է առանձնացնեմ որեւէ մեկին, ապա, կարծում եմ, դա Հոու Յիֆանն է:
Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ: Ինչպիսի՞ն կուզենաիք տեսնել աշխարհի չեմպիոնին:
Ազնվությունը եւ երբեք չնահանջելու կամքը: Մաղթում եմ, որ աշխարհի չեմպիոնը
կարողանա անել ավելին շախմատը ողջ աշխարհում զարգացնելու համար:
|