Հարցազրույց Եկատերինա Լահնոյի հետ |
Monday, 23 July 2012 |
Եկատերինա, անչափ ուրախ ենք տեսնել Ձեզ Հայաստանում: Ինչպիս՞ին են ձեր տպավորությունները Ջերմուկի մասին:
Անչափ տպավորիչ են գեղեցիկ բնությունը եւ մաքուր օդը: Ինձ այստեղ շատ է դուր գալիս:
Մասնագետներն ասում են, որ Ձեր լավագույն խաղը Գրան Պրիի շարքում եղել է Ռոստովի մրցաշարում: Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Ձեր խաղերը:
Իհարկե այս պահի դրությամբ, դա իմ լավագույն արդյունք է: Սակայն վերջնական գնահատական կարող եմ տալ այս մրցաշարի ավարտից հետո:
Ի՞նչ հիմնական նպատակ եք դրել Ձեր առջեւ այս անգամ եւ ի՞նչ սպասումներ ունեք այս մրցաշարից:
Հիմնական նպատակը լավ հանդես գալ: Արդյունքի մասին ես չեմ մտածում:
Կարծում եմ համամիտ եք, որ Գրան Պրիի մրցաշարերին մասնակցում են ուժեղագույն եւ արժանի շախմատիստները: Իսկ Դուք ու՞մ եք համարում ֆավորիտ:
Արդյունքներն արդեն ամեն ինչ ասում են. Հոու Յիֆանն ապացուցում է, որ նա լավագույնն է:
Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ: Ինչպիսին կցանկանայիք տեսնել աշխարհի չեմպիոնին: Անկեղծությունը, բարոյականությունը, բարյացակամությունը… բոլոր հատկանիշները չեմ կարող թվարկել:
Ինձ շատ դուր է գալիս Գարի Կասպարովը: Շատ խելացի, բազմակողմանի զարգացած եւ տաղանդավոր մարդ է:
|