EN  |   ARM
Home
Schedule
Players
Organisers
Contact Us
Sponsors
Video Gallery
banner_jermuk2012.png
banner_livevideo.jpg

banner_facebook.jpg
banner_twitter.jpg




Հարցազրույց Նինո Խուրցիձեի հետ
Wednesday, 25 July 2012
interviewwithninokhurtsidze.jpg















Հարգելի Նինո, գիտեմ, որ բազմաթիվ անգամ եղել եք Հայաստանում: Ինչպիս՞ին են Ձեր տպավորությունները մեր երկրի մասին եւ ինչպե՞ս եք Ձեզ զգում Ջերմուկում:

Ես իսկապես շատ եմ եղել Հայաստանում: Ինձ շատ է դուր գալիս հիանալի եւ հյուրընկալ Հայաստանը եւ ես միշտ մեծ հաճույքով եմ գալիս այստեղ: Քաղաք Ջերմուկը, իհարհե, շատ գեղեցիկ է, բայց ինձ համար մի փոքր բարձր է:













Նախորդ Գրան Պրի մրցաշարերից ո՞րն եք համարում ամենահետաքրքիրը եւ ինչու՞:

Կարծում եմ՝ բոլոր մրցաշարերն էլ Գրան Պրի շարքի բավական հետաքրքիր եւ ուժեղ մրցաշարեր են: Դժվարանում եմ առանձնացնել նրանցից որեւէ մեկը: 

Ի՞նչ հիմնական նպատակ եք դրել Ձեր առջեւ այս անգամ եւ ի՞նչ սպասումներ ունեք այս մրցաշարից:


Ես այս մրցաշարի մասնակից շատ պատահաբար եմ դարձել: Այդ իսկ պատճառով ինձ առավել հետաքրքիր է այստեղ խաղալ եւ ես ձգտում եմ լավ հանդես գալ մրցաշարին, սակայն դա ինձ դեռ չի հաջողվում:

Կարծում եմ համամիտ եք, որ Գրան Պրիի մրցաշարերին մասնակցում են ուժեղագույն եւ արժանի շախմատիստները: Իսկ Դուք ու՞մ եք համարում ֆավորիտ:

Կարծում եմ յուրաքանչյուր մրցաշարի ժամանակ էլ լինում են ֆավորիտներ եւ այս մրցաշարն էլ բացառություն չէ: Չնայած բոլոր մասնակիցներն էլ ուժեղ են, ես համարում եմ մրցաշարի ֆավորիտներին Հոու Յիֆանին եւ Համփի Կոներուին:

Ո՞ր բնավորության գծերն եք կարեւորում մարդու մեջ: Ինչպիսին կցանկանայիք տեսնել աշխարհի չեմպիոնին:

Ինձ համար կարեւոր հատկանիշներ են անկեղծությունը, պատասխանատվության զգացողությունը եւ աշխատասիրությունը: Իսկ թե ինչպիսին կլինի աշխարհի չեմպիոնը, կներեք, բայց դա ինձ այնքան էլ չի մտահոգում:
 
© FIDE Grand Prix 2012    |    www.fide.com    |    grandprix.fide.com    |    Powered by Turkish Chess Federation