10...Ձe4?? 11.Ձc4! Թc7 12.Ձd2 (իսկ ավելի ճիշտ կլիներ խաղալ 12.Փd3 Ձc3 13.bc dc 14.cb +-) Արդեն կասկած չէր հարուցում սպիտակների հաղթանակը, և այդտեղ սկսվեց Խուրցիձեի անհաջող գործունեությունը:
24.Նfb1 b6? (սպիտակներն իրենց առավելությունն այնքան են բաց թողել, որ այստեղ սևերը հնարավորություն ունեին միանգամից խաղն ավարտել ոչ-ոքի խաղալով 24...Ձd4! 25.ed Նd4 26.Նb7 Թc5 27.Փf1 Փc4 28.Թa7 Փf1 29.Թc5 Նc5 30.Աf1 Նa5 =)
Նա հետզհետե ոչ միայն կորցրեց առավելությունը, այլ նաև ստացավ դժվար խաղարկելի դրություն: Իսկ վերջնախաղում, երբ տիրում էր երկկողմանի ցայտնոտ, Խուրցիձեն կարող էր նույնիսկ պարտվել,
53…Թa7?? (53…a2!! 54.Թb2 Թc4 -+)
սակայն Կոսինցևան չնկատեց հաղթանակի տանող ուղին: Արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի:
Լարվածություն չնկատվեց նաև Ձյու Վենջյուն-Մոնղոնթուլ Բաթհույագ պարտիայում: Սկզբնախաղից հետո տիրում էր հավասար դրություն, այնուհետև միջնախաղում տեղի ունեցան որոշ փոխանակումներ և, ի վերջո, դիրքի եռակի կրկնությունից հետո խաղն ավարտվեց ոչ-ոքի:
32.Թf6 Աg8 33.Թd8 Աg7 34.Թf6 Աg8 35.Թd8 Աg7 36.Թf6 1/2-1/2
Բավականին հետաքրքիր ընթացք ունեցավ Դանիելյան-Կովալևսկայա պարտիան: Սկզբնախաղից հետո ստեղծվել էր հավասար դրություն, երկկողմանի տարբեր հնարավորություններով: Այնուհետև սևերը գործեցին ոչ այդքան հաջող, ինչի արդյունքում էլ սպիտակներին հաջողվեց ստանալ որոշակի առավելություն: Այնուհետև, երբ կողմերի ժամանակները նվազեցին, Էլինան կարող էր օգտվել մրցակցի սխալից.
29.Նe7? (պետք էր խաղալ 29.Թg4 Թc6 30.Ձf5 Թg6 31.Թg6 fg 32.Ձg7 Աg7 33.Նd4 և սպիտակներն ունեն հաղթանակի որոշ շանսեր)
Որոշ ժամանակ անց վճռական առավելություն կարող էին ստանալ արդեն սևերը, սակայն նրանք էլ չօգտվեցին ընձեռված հնարավորությունից
45...Փg7? (45...Նe8! 46.Թf4 Նe2 -+)
Նշենք նաև, որ պարտիան ստացվեց բավականին երկար և լարված, մի քանի անգամ փոխվեց նաև դիրքի գնահատականը, արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի, դիրքի եռակի կրկնումով: